ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս սերունդն է, որ պետք է պայքարի հանուն իր իրավունքների, հանուն ժողովրդավար, ազատ և անկախ Հայաստանի. Արման Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի շնորհավորական ուղերձը՝ մայիսյան եռատոնի առթիվ.

Մայիսի 9-ը եռակի խորհուրդ ունի հայ ժողովրդի համար: Անցյալ դարի 1945թ.-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի տարած  հաղթանակից հետո երկրորդ նշանակալից և կենսական անհրաժեշտություն դարձած 1992թ.-ին Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման հաղթանակն էր, ինչին հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը:

Մայիսյան այս հաղթական եռատոնը ապացուցում է` հայն ու Հայաստանն անկոտրում է յուրաքանչյուր մարտահրավերի առաջ, պարզապես պետք է կամք, միասնականություն և նպատակ՝ ինքնուրույն ապրելու, հզորանալու և կայանալու համար:

2016 թվականի Ապրիլյան պատերազմն էլ ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի մարել մեր ժողովրդի մարտական ոգին, հայրենասիրությունն ու մեր հողում ապրելու ու արարելու, Հայաստանը շենացնելու մեծ ցանկությունը:

Այսօր թեպետ մեր երկրի սահմանները փխրուն են, բայց անխոնջ կանգնած է մեր երիտասարդ սերունդը, ով սահմանին պայքարում է արտաքին, իսկ երկրի ներսում` ներքին մարտահրավերների դեմ:

Հարգելի՛ հայրենակիցներ, 

մեր նախորդների հերոսական անցյալը չմոռանալով` նրանց թողած ժառագությունը պահպանելու համար պետք է մեծ ուշադրություն դարձնենք նաև մեր երկրի ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային խնդիրներին. չէ՞ որ ամուր և հզոր պետություն կերտելու համար պետք է երկրի ներսում ունենանք զարգացող, աճող և դիմակայող սերունդ, և հենց այս սերունդն է, որ իր վրա պետք է վերցնի պատասխանատվության մեծ զգացում և պայքարի հանուն իր իրավունքների, հանուն ժողովրդավար, ազատ և անկախ Հայաստանի կառուցման:

Այս սերունդն է, որը կերտելու է Հայաստանի հզոր ապագան: Շնորհավո՛ր եռատոն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular