ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական դիվանագիտության տապալումը հանգեցրեց նրան, որ Հայաստանը մենակ է մնացել արտաքին սպառնալիքների առջև․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տակավին օրեր առաջ Ադրբեջանը հայտարարեց, թե Երևանն ու Բաքուն փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանել են տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Այդ մասին ասել էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով հանձնակատար Էլչին Ամիրբեկովը, Հայաստանի ԱԳՆ-ից էլ հաստատել էին տեղեկությունը։

Չէին հասցրել վերլուծաբանները գնահատել այս որոշումը, երբ նույն այդ Ամիրբեկովը հայտարարել է, որ, եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կնքվի։ Նա նաև ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր Սահմանադրությունը:

Հայաստանի ԱԳՆ-ից ի պատասխան լրատվամիջոցներից մեկի հարցմանը միայն նշել են, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը։ ԱԳՆ-ն որևէ բառով չի մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունների մասին տեղեկությունը։ Ադրբեջանը, նշենք, խնդրահարույց է համարում ՀՀ Սահմանադրության ներածական մասը, որում վկայակոչվում է 1990 թ. ընդունված Անկախության հռչակագիրը։ Իսկ այդ հռչակագրով ճանաչվում էր Արցախի ինքնիշխանության իրավունքը։

Այս տարվա մայիսին վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել:

Սահմանադրական փոփոխություններ պահանջելով՝ Ադրբեջանը հերթական անգամ վկայում է, որ մտադիր չէ որևէ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Նույնիսկ տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածի հանումը համաձայնագրի նախագծից Ադրբեջանն օգտագործելու է որպես միջազգային հանրության մոտ կառուցողական կեցվածք բեմադրելու համար, իսկ Հայաստանին մեղադրելու է տարածքային նկրտումներ ունենալու մեջ՝ այդկերպ պատրվակներ որոնելով նոր ռազմական էսկալացիա սկսելու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, որևէ մեկը շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու։ Լավագույն դեպքում շրջանակային ինչ-որ փաստաթուղթ կստորագրեն, որը խախտելը մեկից մեկ է լինելու։ «Հայաստանի իշխանությունները ստացել են կապիտուլացիոն քայլերի «փաթեթ», և, ըստ ամենայնի, դա աբստրակտ դատողություն չէ»,- մի առիթով ասել էր գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրա կարծիքով, հայկական դիվանագիտության տապալումը հանգեցրեց նրան, որ մեր երկիրը կորցրեց հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Ռազմական ոլորտում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ի անդամ երկրներից հեռանալու պատճառով մեր երկիրը մենակ է մնացել արտաքին սպառնալիքների առջև։ Եվ այժմ Ադրբեջանը, օգտագործելով ՀՀ գործող իշխանությունների ապիկար և դավաճանական էությունը, հետևողականորեն զիջումներ է պարտադրում։

Արշակ Կարապետյանի կարծիքով, մշտական զիջումներն Ադրբեջանին նսեմացնում են ՀՀ բնակչության մեծ մասի արժանապատվությունը։ Նախկին նախարարը որպես օրինակ հիշեցրել է Գերմանիայի օրինակը, որն Առաջին աշխարհամարտում պարտվեց, նվաստացուցիչ խաղաղություն կնքեց, իսկ դա ավելի մեծ պատերազմի հանգեցրեց 1941 թ.։ «Կարծում եմ՝ մեր տարածաշրջանում նույնական իրավիճակ է»,- նշել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular