Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի տանը հայտնաբերվել է 35-ամյա կնոջ մարմին, ըստ նախնական տեղեկությունների, կինը «Մակարով» տեսակի ատրճանակով ինքնասպան է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 13-ին, հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի սեփական տանը կնոջ դի կա։
Shamshyan.com-ի տեղեկություններով, իրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 36-ամյա Աստղիկ Խ.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։
Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը նշված զենքով ինքնասպան է եղել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան մահացած հայտնաբերել է ամուսինը։