ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ-ն չի հերքում տարածքները զիջելու մասին ստորագրված հուշագրի առկայությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ-ն առ այս պահը չի հերքել ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի հայտարարությունը, որ հուշագիր է ստորագրվել, որով 2020թ դեկտեմբերին Ադրբեջանին է անցել Գորիս-Կապան ճանապարհը։

Արա Այվազյանը հուլիսի 26-ին «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ   փաստաթուղթ է ստորագրվել Գորիս-Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, իսկ ինքը կամ Արտգործնախարարությունը տեղյակ չեն եղել։ «Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր»։

Հարցին՝ հուշագիր, որով այդ տարածքները փոխանցե՞լ էին Ադրբեջանին, Այվազյանը պատասխանել է․ «Այդպես հայտարարվեց։ Անվտանգության խորհրդի ժամանակ տարբեր սցենարներ էին քննարկվում, որովհետև ադրբեջանցիները պահանջներ էին ներկայացրել, և տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, բայց որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվի, առնվազն ես տեղյակ չեմ եղել, և հետագայում է դա պարզվել։ Եվ երբ պարզվել է, ես դիմել եմ վարչապետի միջոցով Պաշտպանության նախարարությանը, որ այդ փաստաթուղթը մեզ տրամադրվի։ Մինչև իմ պաշտոնավարման վերջն այդ փաստաթղթերին ես ծանոթ չեմ»։

«Փաստինֆո»-ն օգոստոսի 5-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Պն՝ պարզելու, թե երբ և ում կողմից է ստորագրվել հուշագիրը, ինչ հարցեր է կանոնակարգում այն և ինչու այն չի ներկայացվել ՍԴ՝ սահմանադրականության հարցը պարզելու համար, ՊՆ-ն արդյոք համաձայնեցրե՞լ է հուշագրի ստորագրումը՝ ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հուշագրով շոշափվում են տարածքային հարցեր և առնչվում են ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներին՝ խնդրել է տրամադրել նաև հուշագրի օրինակը։

ՀՀ ՊՆ-ն հարցմանն ի պատասխան լրացուցիչ ժամանակ է խնդրել։ Օրենքը լրացուցիչ ժամանակ նախատեսում է միայն լրացուցիչ ուսումնասիրության համար, ինչից հետևում է, որ ՊՆ-ն չի կարողացել ուղղակի հերքել, քանզի դա փաստ է, և ժամանակ է պետք տեղեկատվության տրամադրումը մերժելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular