ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է ԱՄՆ-ն ցանկանում Զելենսկուն փոխարինել Ավակովով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տվյալներն այն մասին, որ Արևմուտքը Զելենսկուն պատրաստվում է փոխարինել Ավակովով, հերթական վկայությունն են, որ Ուկրաինան դրսից է կառավարվում, հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային  հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

«ԱՄՆ-ում հասկացել են՝ Զելենսկին կորցրել է ոչ միայն իր լեգիտիմությունը, այլև ադեկվատությունը․ ապացույցը Կուրսկի վրա հարձակումն է»,- ասել է Սլուցկին։

Ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ տիրապետում է տվյալների, ըստ որոնց Վաշինգտոնը տարբերակներ է մշակում Զելենսկուն ավելի կառավարելի և ավելի քիչ կոռումպացված գործիչով փոխարինելու համար։

«Արտաքին հետախուզության ծառայության տվյալները հերթական վկայությունն են այն հանգամանքի, որ Ուկրաինան կառավարվում է դրսից։ Մենք նրանց հետ խոսելու ոչինչ չունենք»,- ասել է Սլուցկին՝ հավելելով, որ Ուկրաինայում այլ իրավասու անձ էլ չկա, որի հետ կարելի է ինչ-որ բան քննարկել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular