ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոնվերս Բանկը միացել է UN Global Compact միջազգային նախաձեռնությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» միջազգային նախաձեռնությանը (UN Global Compact)՝ հաստատելով հավատարմությունը պատասխանատու բիզնեսին և կայուն զարգացմանը:

«Գլոբալ պայմանագիր»-ն աշխարհի խոշորագույն կորպորատիվ կայունության նախաձեռնությունն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի անմիջական վերահսկողությամբ: Այն խրախուսում է բիզնեսի ռազմավարությունն ու գործողությունները ՄԱԿ-ի կայուն զարգացման առանցքային սկզբունքներին համապատասխանեցնելուն, որոնք բխում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, Շրջակա միջավայրի և զարգացման մասին Ռիոյի հռչակագրից, Աշխատանքի միջազգային կազմակերպության Աշխատանքի հիմնարար սկզբունքների և իրավունքների մասին հռչակագրից և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայից:

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն ասել է. «Այս անդամակցությունն ամբողջությամբ համապատասխանում է Բանկի արժեքներին և առաքելությանը: Մենք հավատարիմ ենք «Գլոբալ պայմանագրի» սկզբունքները մեր կորպորատիվ ռազմավարության և առօրյա գործունեության մեջ ինտեգրելուն՝ նպաստելով հասարակության և շրջակա միջավայրի կայուն զարգացմանը»:

Որպես ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» անդամ՝ Կոնվերս Բանկի գործունեության հիմնական ուղղություններն են լինելու.

  • Խթանել շրջակա միջավայրի, կլիմայի, սոցիալական և բնապահպանական գործոնների նկատմամբ ավելի մեծ պատասխանատվությունը, զարգացնել և տարածել էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաները,
  • Պահպանել աշխատանքի չափորոշիչները, վերագնահատել աշխատուժի և մարդկային կապիտալի ներուժը, 
  • Հարգել միջազգայնորեն հռչակված մարդու իրավունքների պաշտպանությունը և ապահովել դրանց պահպանումը յուրաքանչյուր աշխատակցի և հաճախորդի կողմից, 
  • Բոլոր հնարավոր եղանակներով պայքարել կոռուպցիայի դեմ:

ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրին» անդամակցությամբ Բանկը հնարավորություն է ստացել, Պայմանագրի մյուս մասնակիցների հետ համագործակցելով, ներդնել համաշխարհային լավագույն փորձը և համատեղ ջանքերով առաջ մղել կայունության համաշխարհային օրակարգը: 

Նշենք, որ ՄԱԿ-ի այս նախաձեռնության մասնակից է աշխարհի շուրջ 160 երկրից ավելի քան 20.000 կառույց, այդ թվում՝ մի շարք համաշխարհային առաջատար բանկեր, ինչպիսիք են՝ Groupe BPCE, Raiffeisen Bank International AG, TBC Bank, Bank of America, China Development Bank, Deutsche Bank AG և այլն:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular