ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լավ եմ պրծել»․ 25-ամյա վարորդը հայտնվել է Արզնի-Շամիրամ ջրանցքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքում գտնվող եկեղեցու հարևանությամբ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան ընկել է գյուղով հոսող ջրանցքը։

Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրում Կոտայքի մարզի բնակիչ  25-ամյա Գագիկ Մադոյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը, որը ունեցել է մոտ 5-6 մետր խորություն։ Վարորդը ինքնակամ դուրս է եկել ավտոմեքենայից, ապա ջրանցքից։ Տեղում պարզվել է, որ փրկարարները ոչ մի գործողություններ չունեն անելու, ապա դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Կարեն Խուդանյանն ու կրտսեր պարեկ Արաբո Խաչատրյանը։Դեպքի վայր է ժամանել նաև Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Բաբախանյանը և «Արզնի» ՋԵԿ-ի պատասխանատուներից։ Վերջինս հեռախոսով ինչ-որ մարդկանց հետ քննարկում էր, որպեսզի ջրի հոսքը դադարեցնեն, որ կարողանան հայտնաբերեն և ջրանցքից դուրս բերեն ավտոմեքենան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular