ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները պատշգամբներից նետում են հայերի ունեցվածքը (լուսանկարներ)

ՖՈՏՈ

«Երբ ադրբեջանական տելեգրամ ալիքներով հայերի տներից կադրեր են տարածվում, միշտ մտքիս մեջ ասել եմ՝ երանի մեր տունը ցույց չտան, սիրտս չի դիմանա։ Ախր անգամ գաղթից առաջ կոկիկ-կոկիկ դասավորել եմ իրերը, վերջին անգամ համբուրել տանս դուռը, կողպել դուրս եկել։ Ուզում էի տունս իմ հուշերում մնար այնպես, ինչպես ես եմ դասավորել, բայց թուրքը հասավ նաև մեր տուն․․․»,MediaHub-ի հետ զրույցում պատմում է Լուսինեն։

Ստեփանակերտի Իսակով փողոցի հայտնի «стоквартирный» շենքից օրերս կադրեր են հրապարակվել, որտեղ ադրբեջանցի կինը մտնում է այդ շենքի գրեթե բոլոր տները, մի տեղ դաշնամուր է նվագում, ցույց տալիս գույքը, այնուհետև զինվորականներն ու քաղաքացիական անձինք պատուհաններից ու պատշգամբներից դուրս են նետում հայերի ունեցվածքը։

«Այդ տներից մեկը մերն էր։ Երբ ընկերուհիս ուղարկել է ինձ՝ փորձել եմ սառնասրտորեն մոտենալ, բայց էլի չի ստացվել, փլվել եմ։ Հիմա ոչ թե տուն եմ երազում գնալ, այլ ուղղակի գնալ իմ քաղաք, ինձ գույքը պետք չի, հողն է պետք»,- ասում է նա։

Լուսինեի ամուսնու ընտանիքը 1988-ին Բաքվից են գաղթել։ Հիշում է սկեսուրի պատմածը, որ ադրբեջանցիները հայերի նկատմամբ նույնն արել են նաև Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում ու հայաշատ այլ քաղաքներում։

«Ձեռագիրը չի փոխվել։ Հրապարակված կադրերում տունս տակնուվրա են արել, ոչինչ իր տեղում չէր։ Պարզ երևում է՝ քաղաքացիական անձինք թալան են անում, ինչ պետք է վերցնում են, մյուսները թափում։ Ես էլի եմ ասում՝ ինձ պետք չի տունը, գույքը, ես հողն եմ ուզում։ Ինչպես ամուսնուս ծնողները՝ մենք ևս զրոյից կստեղծենք ամեն ինչ»,- ասում է մեր զրուցակիցը։

Լուսինեն ցավում է, որ այս ամենը տեղի է ունենում աշխարհի աչքի առաջ։ «Իրեղեն ապացույցը՝ հրապարակված կադրերն են, որի վրա աչք են փակում բոլորը։ Շենքերի, խանութների, պետական համակարգերի, հյուրատների անունները փոխելով հայկականությունը չես փոխի։ Ուրիշ ոչինչ չեն անում բացի անվանափոխելուց։ Նույնն է նաև եկեղեցիների դեպքում, խաչերը հանելով, հայկական գրությունները մաքրելով քրիստոնեական կենտրոնները չեն դառնա մուսուլմանական»,- ասում է նա։

Լուսինեի խոսքով՝ ադրբեջանցիները գիտեն, որ հայերը հետևում են իրենց բոլոր ալիքներով ու նկարելով իրենց տները միտումնավոր ցավ են պատճառում արցախահայությանը։ 

«Մեզ այսօր պետք է ոչ թե մտածենք մեր տների, գույքի, ունեցվածքի մասին, այլ հավաքական վերադարձի։ Պահանջատեր չենք։ Միասնականությամբ կարող ենք հասնել ինչ որ արդյունքի։ Թեկուզև մերժեն»,- հավելում է մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular