ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զվարթնոց»-ից հիվանդանոց տեղափոխվող 30-ամյա քաղաքացին ճանապարհին մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 8-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու՝ մահացած վիճակում։

Հհիվանդանոց մեկնած ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները պարզել են, որ մահացածը Բրազիլիայի քաղաքացի 30-ամյա Առաուջոլիմա Լուկասինն է։

Ըստ նախնական տեղեկությունների նա «Զվարթնոց» օդանավակայանից հիվանդանոց է տեղափոխվել «սիրտ-թոքային անբավարարություն» ախտորոշմամբ։

Իրավապահները ունեն օպերատիվ տեղեկություն, որ քաղաքացու մահվան մեղավորները մաքսայինի աշխատակիցներն են։

Քննիչի որոշամամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular