ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևում մեկնարկում է «Եվրատեսիլ 2017»-ի առաջին կիսաեզրափակիչը. Արծվիկը ելույթ է ունենալու 16 համարի ներքո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր` մայիսի 9-ին, կանցկացվի «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը ելույթ է ունենալու այսօր` 16 համարի ներքո:

«Ընդհանուր առմամբ այստեղ հիանալի մթնոլորտ է: Մեր ներկայացուցչի` Արծվիկի, տրամադրությունը շատ բարձր  է, նա մարտական է տրամադրված և անհամբերությամբ սպասում է իր ելույթին: Արծվիկն ամեն ինչ անելու է լավ ներկայանալու համար»,- Կիևից «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հանրային Հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արուսյակ Զախարյանը: Նա փոխանցեց, որ արդեն տեղի է ունեցել գլխավոր փորձը, որի ընթացքում ժյուրին տվել է իր գնահատականները: Այսօր` մինչ հիմնական ելույթը, նախատեսված է ևս մեկ փորձ: Հիմնական ելույթին արդեն հեռուստադիտողները կկարողանան sms հաղորդագրություններ ուղարկել` քվեարկելով իրենց նախընտրած թեկնածուի օգտին:

Մրցույթը հեռարձակվելու է Հանրային Հեռուստաընկերության և Հնարային ռադիոյի ուղիղ եթերով ժամը 23:00-ին: Այն մեկնաբանելու են Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը: Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:

«Այս տարի մեր ներկայացուցչի ելույթի ժամանակ էկրանին երգի ընթացքում ցուցադրվելու են  հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները` հետաքրքիր գունային մոտեցմամբ: Արծվիկի հետ բեմում կլինեն երկու շվեդ պարուհիներ, ովքեր կրելու են հայկական արծաթյա զարդեր, բեմում նաև կլինեն երեք բեք վոկալիստներ»,-ասաց Արուսյակ Զախարյանը:

Մրցույթի հաջորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular