4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկուշաբթի կեսօրին տեղական ժամանակով Լոս Անջելեսի տարածքում, ըստ Los Angeles Times-ի, տեղի է ունեցել 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի կենտրոնը եղել է Էլ Սերենոյում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հարավային Կալիֆորնիայի ընդարձակ տարածքում, սակայն ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժը եղել տեղական ժամանակով 12:20-ին։ Ժամանակավոր էպիկենտրոնը գտնվել է Էլ Սերենոյում՝ Հանթինգթոն Դրայվից և Կոլիս պողոտայից մոտավորապես 1000 ոտնաչափ հարավ-արևմուտք:
Սեյսմոլոգ Լյուսի Ջոնսը, որը Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտաշխատող է, ասում է, որ երկրաշարժը եղել է նույն խզվածքային համակարգի վրա, որն առաջացրել է 1987 թվականին 5,9 մագնիտուդ ուժգնությամբ Ուիթիեր Նարրոզի երկրաշարժը: