ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արամ Ա. Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ էմանուել Մակրոնին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն կաթողիկոսության և ենթակա թեմերի անունից շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին։

«Մեր երկու ժողովուրդների ունեցած պատմական եւ բարեկամական կապերը մեզ  մղում  են մաղթելու, որ Ձեր նախագահության շրջանում Ֆրանսիան կարողանա վերագտնել իր ներքին միասնականությունը եւ  ծաղկի: Արդարեւ, Ֆրանսիան կարեւոր դեր ունի միջազգային հարթակում։ Վստահ ենք, որ Ֆրանսիան միշտ պիտի մնա արդարության եւ մարդու իրավունքների ջատագով Կովկասի, Միջին Արեւելքի եւ աշխարհի բոլոր կողմերում՝ ի պաշտպանություն ժողովուրդների իրավունքների եւ մարդկային արժեքների։ Սպասում ենք, որ Հայ դատի նկատմամբ նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի զորակցություն ու  կեցվածքը Դուք շարունակեք։ Մեր մաղթանքն է, որ Դուք նաեւ շարունակեք եւ ավելի հզորացնեք Ֆրանսիայի դերը ԵԱՀԿ Մինսկի խմբում Արցախի անկախության եւ Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Կաթողիկոսը:

Ուղերձում Արամ Ա. Կաթողիկոսը բարձրացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը՝ հույս հայտնելով, որ նորընտիր նախագահը կաջակցի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմանն ուղղված աշխատանքներին։

«Վերջապես, սպասելի է, որ Ֆրանսիան ավելի ազդեցիկ դեր կունենա Սիրիայում՝  վերջ դնելու ներքին կռիվները, որոնց հետեւանքը երեւում է ժողովրդի վրա՝ ներառյալ հայ համայնքի։ Սիրելի Պրն. Նախագահ, վստահ եղեք, որ մենք հիշյալ աշխատանքներում  կաջակցենք Ձեզ, ինչպես նաեւ մեր Սուրբ Աթոռը ու իր համայնքները։ Ձեզ  մաղթում ենք լիակատար հաջողություն Ձեր առաքելության մեջ»,-ասված է ուղերձում։

«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հաղթանակ է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 66,06 տոկոսը: Մակրոնի օգտին քվեարկել է 20,7 մլն ընտրող: Նրա մրցակիցը՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, ստացել է ձայների 33,94 տոկոսը: Ընդամենը նրա օգտին իրենց ձայները տվել են ավելի քան 10,6 մլն ընտրողներ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular