ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելական պլացդարմ հանդիսացող Ադրբեջանում առկա են վախեր՝ Իրան-Իսրայել լարվածության աճի ֆոնին․ Իրանագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Բաքվի բարբարոսական վարչախումբն այսօր պաշտոնապես հերքել է իր տարածքում իսրայելական ուժերի առկայությունը՝ վախենալով իրանական վրիժառության գործողությունից։

Վերջին օրերին Իրան-Իսրայել լարվածության աճի և իրանական կողմից իր ախոյանին սպասմամբ հոգեբանորեն հյուծելու խորապատկերին Բաքվի բռնապետը և նրա գլխավորած բարբարոսական վարչախումբն իրավամբ գտնվում են միջազգային ԶԼՄ-ների և իրանական տելեգրամյան ալիքների լրատվական հոսքերի միմյանց հաջորդող «ռմբահարման» տակ՝ կապված Իրանի կողմից արհեստածին Ադրբեջանի տարածքի՝ որպես իսրայելական պլացդարմի, հնարավոր թիրախավորման հետ։

Որքանով է այդ լրահոսը համապատասխանում իրականությանը, դժվար է միանշանակ  պնդել, սակայն փաստ է, որ Բաքվում, նաև դատելով այսօրվա հերքումից, հստակորեն առկա են վախեր, քանի որ, ըստ «Վիկիլիքսի» գաղտնազերծված փաստաթղթերի՝ անձամբ Բաքվի բռնապետն էր տարիներ առաջ հայտարարել, որ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները նման են սառցաբեկորի, որի երևացող միայն փոքր հատվածն է ջրի երեսին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular