ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե մեկ կրակոց եղավ, գյուղում բոլորովին այլ վիճակ կլինի».Կիրանցի բնակչուհի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ զբոսնում է Իջևանում, մասնակցում այնտեղ տեղի ունեցած ֆեստիվառին, տեսանյութեր նկարահանում ու հրապարակում, Կիրանցում մարդիկ շարունակում են մտահոգվել անվտանգային խնդիրներով, որոնք ավելի մեծացան, երբ Ադրբեջանի հետ ՀՀ իշխանությունը Տավուշում իրականացրեց սահմանագծում, որոշակի տարածքներ տալով Ադրբեջանին, այդ թվում՝ Կիրանց գյուղի մի քանի բնակիչների տներ անցան Ադրբեջանի հսկողության տակ, գյուղի կամրջի հետ միասին։

Հուլիսի կեսերից սկսած՝ Կիրանց գյուղով անցնող միջապետական ճանապարհը փակ էր, վարորդները երթևեկում էին Աճարկուտով, Ադրբեջանի հետ սահմանին ՀՀ իշխանությունը պատ էր կառուցում՝ բնակիչներին «պաշտպանելու» համար։

168.am-ի հետ զրույցում Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանն ասել է, որ գյուղով անցնող միջապետական ճանապարհն արդեն բացվել է, այն գործում է։

Ինչ վերաբերում է վերջերս Նիկոլ Փաշինյանի Կիրանց այցին և հարցին՝ հնարավորություն ունե՞ր Նիկոլ Փաշինյանին հանդիպելու և իրեն հուզող հարցերն ուղղելու, Կիրանցի բնակիչն ասել է.

«Հնարավորություն կար Փաշինյանին հանդիպելու, բայց ցանկություն չկար։  Պատճառները շատ են, մեկն այն է, որ հնարավոր չէ նրանից ստանալ հարցերի հստակ պատասխան»։

Կիրանցում  իշխանությունների կողմից կառուցված «պաշտպանիչ» պատը դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում, այսինքն՝ թշնամու ուղիղ դիտարկման տակ։ Դպրոցը սեպտեմբերին կհանձնվի շահագործման, սակայն Գոհար Վարդանյանը չգիտի՝ ծնողները երեխաներին կուղարկե՞ն այդ դպրոց, թե՞ ոչ, ծնողների որոշելիքն է։

Գոհար Վարդանյանի համար ապագան անորոշ է, չգիտի՝ ինչ է սպասվում Կիրանցին ու կիրանցեցիներին։

«Եթե մեկ կրակոց եղավ, այս գյուղում մարդ չի մնա, այսինքն՝ ոչ թե չի մնա, այլ լրիվ այլ վիճակ կլինի։ Ապագայի վերաբերյալ հարցերին չեմ կարող պատասխանել, այս պահին մարդիկ ապրում են, հետագայի մասին չեմ կարող ասել։ Ես էլ եմ այս պահին ապրում Կիրանցում, հետոյի մասին ոչինչ ասել չեմ կարող»,- եզրափակել է Գոհար Վարդանյանը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular