ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զարյա 3»-ի կիրառման հետևանքով բեկորային վնասվածքներ է ստացել 100-ից ավելի քաղաքացի. Բագրատ Սրբազան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս մարդիկ մեղադրյալներ չեն, այլ ապօրինի կալանավորվածներ, ովքեր հայրենիք ունեն: Այդ մասին, հունիսի 12-ի բախումների ժամանակ կալանավորված քաղաքացիների գործով դատական նիստի ժամանակ, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Այդ մարդիկ քաջ գիտակցում են, թե ինչպիսի իրականության մեջ ենք գտնվում ու դուրս են եկել պայքարի: Հունիսի 12-ին հարյուրավոր մարդիկ վիրավորվել են նռնակներից: Այդ «Զարյա 3» նռնակները, որոնք  արգելված ու  ժամկետանց  նռնակներ են եղել, կիրառել են մարդկանց դեմ: Ոստիկանությունն ուղիղ հրահանգ է ստացել «նեռի» կողմից, ով կաշառել է մարդկանց՝ ասելով՝ այն ոստիկանները, որոնք ավելի ջանադիր են եղել, ավելիով կստանան: Մարդկանց ոչ միայն ծեծել, ջարդել են, ընդ որում՝ 10 հոգով մի հոգու, այդ թվում լրագրողների, այլև ամենավերջին ստորացնող արտահայտություններ են արել նրանց նկատմամբ:  Այսօր ոչ թե այս մարդիկ, այլ ոստիկանները պետք է դատարանում լինեին»,-ասաց նա:

Սրբազանը նշեց, որ «Զարյա 3»-ի կիրառման հետևանքով բեկորային վնասվածներ է ստացել 100-ից ավելի քաղաքացի:  

«Մեր հայրենակիցներից շատերն այնքան պատվախնդրություն ունեն, որ այդ մասին չեն հայտնել: Հիմա ինչ որոշում էլ կայացնեն, հետին թվով դա չի ազդելու տեղի ունեցածի վրա: Եթե արգելված չէր, առողջապահության նախարարն ինչո՞ւ է հայտնում, որ արդեն թույլատրված է: Տրամաբանությունը հուշում է, որ արգելված էր այդ նռնակների կիառումը»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular