ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գառնիում կասեցվել է խմորի արտադրամասի գործունեությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողական միջոցառումներ են անցկացվել անհատ ձեռնարկատեր Արևիկ Բաղդասարյանին պատկանող շերտավոր խմորի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի):

ՍԱՏՄ-ից տեղեկացնում են՝ պարզվել է, որ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել՝

  • պարենային (սննդային) հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
  • կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,
  • պարենային (սննդային) հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները:

Խնդրահարույց է եղել նաև այն, որ արտադրական շինությունները սարքավորված չեն եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, ինչպես նաև բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը։

Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ շերտավոր խմորի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումները վերացնելը. սահմանվել է ժամկետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular