ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջրաշենում կարիճը 15-ամյա տղայի է խայթել 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարիճ, և Հայաստան, թվում է բարդ համադրություն է, բայց պարզվում է, որ անհամադրելի չէ։ Օգոստոսի 11-ին ժամը 15։00-ի մոտակայքում Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասի բնակիչ՝ 15-ամյա Ուսուբ Խալիտովին կարիճ է խայթել: Տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ կարիճը թունավոր է։

Դեպքի մանրամասներին ծանոթանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց տղայի մոր՝ Կիմա Խալիտովի հետ.

«Տանն էինք, տղաիս խնդրեցի, որ գնա դրսի լյուկից ջուրը փակի։ Գնացել է մտել լյուկը, փակելուց հետո հենվել է, որ դուրս գա ուժեղ ծակոց է զգացել ու ցավ․ նայել, տեսել է սև կարիճ է, արագ դուրս է եկել ինձ ասել, որ իրեն կարիճ է կծել, գոռում է ասում ցավում է, այդ պահին՝ արագ շտապ օգնություն կանչեցի ու մինչ կհասներ մտածելով, որ երեխա է՝ սխալվել է, միգուցե, անձամբ գնացի նայեցի․ տեսնեմ ի՞նչ մի սարսափ, ես նման բան չէի տեսել, մեծ, սև կարիճ։ Տղայիս տեղափոխեցինք հիվանդանոց, պարզվեց կարիճը թունավոր էր, ու իրոք տղայիս բախտը բերեց, որ ոչինչ չպատահեց, այս պահին նա իրեն լավ է զգում»։

Կիմա Խալիտովը տեղյակ չէր, թե դա կարիճի ինչ տեսակ էր․

Oragir.News-ը հետաքրքրվեց նաև կարիճի ճակատագրից, որին ի պատասխան տիկին Խալիտովը ասաց, որ կարիճին սպանել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular