ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեհրանը չի հերքում, իսկ Բաքվում մտահոգված են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանում խիստ են մտահոգվել բրիտանական The Telegraph պարբերականի հրապարակումից՝ պարզաբանում ակնկալելով Թեհրանից։ Իրանից, սակայն, ամենևին չեն շտապում արձագանքել։

Բրիտանական պարբերականն օրերս գրել էր, թե մինչ իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է հարվածել Իրանի հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաներին։

Ընդ որում, նման զարգացումը համարվում է մեղմ դիրքորոշում։ Առավել կոշտ դիրքորոշման կողմնակից են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որն առաջարկել է հարվածել ուղիղ Թել-Ավիվին։

«Փեզեշքիանը մտավախություն ունի, որ Իսրայելի վրա ցանկացած ուղղակի հարձակում լուրջ հետևանքներ կունենա։ Նա առաջարկել է Ադրբեջանում կամ Իրաքյան Քրդստանում թիրախավորել Իսրայելին առնչվող ինչ-որ բան, այնուհետև այդ երկրներին հայտնել դրա մասին և վերջ տալ այս ամբողջ դրամային»,- The Telegraph-ին ասել էր Իրանի նախագահին մոտ կանգնած աղբյուրը։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել են, թե Բաքուն պաշտոնապես դիմել է Իրանին։

«Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրապարակված լուրը կեղծ է։ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը սկսել է մտահոգել որոշ շրջանակների, որոնք փորձում են խաթարել այդ գործընթացը», - նշել է APA գործակալության աղբյուրը՝ հավելելով․- «Իրանի նորընտիր նախագահի՝ ազգությամբ ադրբեջանցի լինելու և նրա՝ Ադրբեջանի նկատմամբ ջերմ վերաբերմունքի ֆոնին ի հայտ են եկել ուժեր, որոնք ցանկանում են խաթարել երկկողմ հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով լավ կլիներ, որ իրանական կողմը հերքեր այս պնդումները և ցրեր բոլոր կասկածները»։

Իրանական կողմը բոլորովին մտադիր չէ ցրել որևէ կասկած։ Ավելին, վստահաբար, կարելի է ասել, որ հենց Իրանից է եղել արտահոսքի աղբյուրը։ Հարձակման վտանգը ամենալուրջն ընդունել են հենց Իսրայելում։ Իսրայելական KAN պետական հեռուստատեսության փոխանցմամբ, Իսրայելի բանակն իր զինծառայողներին արգելել է մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքների պատճառով։

Բանակի ղեկավարությունը կարգադրել է, որ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այդ երկու հանրապետություններում, պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել։ Սա պետք է մտահոգի հենց Ադրբեջանին, երբ նրա մերձավոր դաշնակից Իսրայելը, սեփական զինվորականներին չվտանգելու համար, նման որոշում է կայացնում։ Կհարվածի՞ Իրանը Ադրբեջանի տարածքին, թե՞ ոչ, պարզ չէ։ Պարզ է միայն, որ Թեհրանը չափազանց կոշտ զգուշացում է արել Բաքվին։

Նելլի Սարոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular