Բելառուսի պաշտպանության նախարարը ժամանել է Ռուսաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինը մասնակցում է «Բանակ-2024» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին, որը տեղի է ունենում մերձմոսկովյան Կուբինկայում, հայտնում է Բելառուսի ՊՆ-ն Telegram ալիքում։
«Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը ժամանել է Army 2024 10-րդ միջազգային ռազմատեխնիկական ֆորումին: Միջոցառումը տեղի է ունենում Կուբինկայում օգոստոսի 12-ից 14-ը Patriot համաժողովի և ցուցահանդեսային կենտրոնում», - ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ֆորումի շրջանակներում Խրենինի առաջին հանդիպումը եղել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հետ։
«Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները և հստակեցրել ռազմական նշանակության ապրանքների մատակարարման ժամկետները»,- հայտնում է ՊՆ-ն։