ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բադալյան. Այն, ինչ կատարվում է Հայաստանում պատմական հիշողության առումով աղետ է 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիա» կազմակերպությունը կոչված է բարեկամություն կառուցել ժողովուրդների և կրոնների միջև, այլ ոչ թե ոչնչացնել կապերը այնպես, ինչպես ձգտում են դա անել մեր արևմտյան հակառակորդները, ասել է «Եվրասիա» կազմակերպության խորհրդի անդամ Միկա Բադալյանը, գրում է sputnik.by-ն։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով 2017 թվականին Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումի բացման արարողության ժամանակ, նշել է, որ «մեծ Եվրասիան վերացական աշխարհաքաղաքական սխեմա չէ, այլ, առանց որևէ չափազանցության, իսկապես քաղաքակրթական նախագիծ, որն ուղղված է ապագային»։

Իսկապես, հետխորհրդային երկրների ժողովուրդները շահագրգռված են ընդհանուր եվրասիական նախագծով, սակայն նրանց էլիտաների մեծամասնությունը այլ դիրքորոշումներ ունեն: Բայց չի կարելի զիջել, և հանրային դիվանագիտության, ներդրումային մեխանիզմների միջոցով անհրաժեշտ է հաղթահարել եղբայրական ժողովուրդների պառակտման գործում արևմտյան ազդեցությունը,- վստահ է Բադալյանը,- եթե համեմատենք Եվրասիան և Արևմտյան Եվրոպան, ապա կտեսնենք, որ այդ կատեգորիաները համեմատելի չեն ոչ քանակական առումով, ոչ էլ ռեսուրսների պաշարներով»։

sputnik.by-ի զրուցակիցը օրինակ է բերել, թե ինչպես են Մոլդովայի իշխանությունները, դիտարկելով «Եվրասիա»-ի «Բացահայտենք Ռուսաստանը» նախագծի զարգացումը Մոլդովայի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի երիտասարդների մասնակցությամբ, գործարկել է դեպի Եվրամիություն ուղղված հականախագիծ, և անմիջապես PR արշավ կազմակերպել օգտագործելով ԵՄ դրոշները։

«Մենք, ի տարբերություն մեր եվրահակառակորդների, միշտ կենտրոնանում ենք մեր երկրների ազգային խորհրդանիշների օգտագործման վրա, մեր խնդիրն է բարեկամություն կառուցել ժողովուրդների և կրոնների միջև, այլ ոչ թե ոչնչացնել դրանք»,- ընդգծում է կազմակերպության ներկայացուցիչը։

Նրա խոսքով, այսօր աղետ է տեղի ունենում նաև Հայաստանում:

«Ես օրինակ բերեմ: Ռուսական կայսրության և Քաջարական Իրանի միջև գոյություն ունի Թուրքմանչայի հաշտության պայմանագիրը, որով ավարտվել է ռուս-պարսկական պատերազմը, պայմանագիրը ստորագրվել է 1828 թվականի փետրվարի 10-ին, և հայերը կարողացան վերադառնալ իրենց հողերը ամենանպաստավոր պայմաններով: Բայց այսօր պատմության և հայոց լեզվի 8-րդ դասարանի դասագրքերում դա կոչվում է Հայաստանի ռուսական բռնակցում, այսինքն Ռուսաստանը չազատագրեց, չվերադարձրեց, այլ անեքսիայի ենթարկեց: Եվ սա աղետ է»,- ասել է Բադալյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular