ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի մասնակից 624 վետերան է ապրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայրենական մեծ պատերազմի մասնակից ամենատարեց վետերանն, ով բնակվում է Հայաստանում, 102 տարեկան է: Հայաստանում վետերանների թիվը 2017թ-ի ապրիլի 1-ի դրությամբ 624 է: Հաղթանակի 65-ամյակը տոնում էինք 3500, իսկ 69-ամյակը` 1450 վետերանների հետ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղաÖ € Արամայիս Շահբեկյանն  «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Երևանում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների թիվն ամենաշատն է` 250, իսկ մարզերից ամենաշատ թվով վետերաններ բնակվում են Շիրակում՝ 57, Լոռիում` 53, Սյունիքում` 46, Գեղարքունիքում` 45, Տավուշում` 43, Կոտայքում` 40, Արարատում` 33, Արմավիրում` 30, Արագածոտնում` 16 և Վայոց ձորում` 11: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայրենական մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող վետերաններին տրամադրում է նաև անվճար կամ արտոնյալ երթևեկության կտրոններ:

Հայաստանում գործում է վետերանական 50 կազմակերպություն, որոնցից 11-ը` Երեւանում: Հայրենական պատերազմին, պաշտոնական տվյալներով, մասնակցել են 600 հազար հայեր ոչ միայն Խորհրդային Հայաստանից, այլեւ` Սփյուռքից, ԱՊՀ տարբեր երկրներից, որոնցից 200-250 հազարն ընկել են հերոսի մահով:

Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս՝ պարգևավճար ստանալու իրավունք ունեն 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձինք` 32 հազար դրամի,  2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձինք` 28 հազար դրամի և 3-րդ խմբի հաշմանդամ դարձած անձինք ` 23 հազար դրամի չափերով:

ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինվորական ծառայության ընթացքում 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձիք 5000 դրամի և 2-րդ խմբի հաշմանդամները` 3000 դրամի չափով ստանում են պարգևավճարներ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան պետական մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելիս` 1-ին խմբի հաշմանդամները` 55000 դրամ, 2-րդ խմբի հաշմանդամները` 48000 դրամ, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 36000 դրամի չափով կարող են ստանալ պարգևավճարներ: Համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձը` 19000 դրամ, 2-րդ խմբի հաշմանդամը` 17000 դրամ, 3-րդ խմբի հաշմանդամը` 15000 դրամի չափով ստանում են պարգևավճարներ:

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները ստանում են 12000 դրամ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` 5000 դրամ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները` 150 հազար դրամ, Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձինք` 15 հազար դրամ պարգևավճարներ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխան ստանում է 16000 դրամ պարգևավճար, իսկ ընտանիքի յուրաքանչյուր այլ անդամ՝ 13000 դրամ:

2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող ամենաերիտասարդվետերանը 88 տարեկան էրիսկ ամենատարեցի տարիքն անցնում է 100-ը: Հայաստանում վետերանների թիվն 2014թ. ապրիլի 1-իդրությամբ 1450 էՀամաձայն վիճակագրությանամեն ամիս կյանքից հեռանում է 30-45 վետերան: 20 14-ի տարեսկզբից մինչև ապրիլի 1-ը կյանքից հեռացել է 400 վետերան:  2014-ին նույնպես Երևանում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների թիվնամենաշատն է եղել` 565, իսկ մարզերիցԼոռիումուր նրանց թիվը հասնում է 128-իԳեղարքունիքում`116, Շիրակում` 115, Կոտայքում 104, Տավուշում 105, Սյունիքում 97, Արարատում 85,  Արմավիրու մ 65, Արագածոտնի մարզում` 42 և Վայոց ձորում 28:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular