Երևանում վրացական համարանիշներով Hyundai-ն մխրճվել է վերամբարձ կռունկի հետնամասը. վարորդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:20-ի սահմանում վրացական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենան Նազարբեկյան փողոցում մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։
Դեպքի վայր են ժամանել պարեկները, ոստիկանները և քննիչները: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են Hyundai-ի մահացած վարորդի, կայանված վերամբարձ կռունկի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունները։