Հերացի փողոցում ավտովթարից տուժածներից 2-ի վիճակը կայուն ծանր է, 8-ինը` միջին ծանրության. Առողջապահության նախարարություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջապահության նախարարությունը տեղեկություն է հրապարակել այսօր առավոտյան Հերացի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածների վերաբերյալ: Հաղորդվել է, որ հոսպիտալացվել է 18 քաղաքացի։
Տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը` միջին ծանրության։
«Տուժածներից 2֊ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը՝ միջին ծանրության։ 8 քաղաքացի անցնում է համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն»,- տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։