Էստոնացի դիվանագետի ծաղրական բացահայտումներն ու Փաշինյանի հավաքագրումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը պարտավորություններ ունի Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, ինչը և չի հերքում, հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Քլաարը, գրում է eadaily.com-ը։
Այսպես, Jam-news-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հայերի իրենց տները վերադառնալու հեռանկարներին՝ Քլաարը հույս է հայտնել, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է մեկընդմիշտ փակվել ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում ղարաբաղցի հայերի։ «ԵՄ-ն շատ հստակ է եղել այդ հարցում, և ես նաև ակնկալում եմ, որ Ղարաբաղի հայերը կմասնակցեն կարգավորման գործընթացին, և որ Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ տեղի կունենան իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ: Ադրբեջանն այդ առումով պարտավորություններ ունի, ինչը, ինձ թվում է, նա չի հերքում»,- հավելել է էստոնացին։
Նրա խոսքով, նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնել և համաձայնեցնել ներառական և փոխադարձ հարգալից երկխոսության միջոցով։ «Ինձ համար նորմալացումը նշանակում է բաց վերքեր չունենալը, ուստի այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս: Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, օրինակ՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը: Ինձ համար դրանք բոլորովին այլ հարցեր են, որոնք չպետք է խառնել։ Առաջնայինը ղարաբաղցի հայերի վերադարձն է իրենց պապենական օջախներ, ինչը Ադրբեջանի պատասխանատվությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում Բաքվում, կամ Հայաստանում ապրող ադրբեջանցիների հարցն է։ Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ ապրել են իրենք կամ իրենց ընտանիքները, կամ նույնիսկ ցանկության դեպքում վերադառնան այնտեղ, և դա նույնպես պետք է լինի իրավիճակի կարգավորման արդյունք, բայց սա բոլորովին այլ հարց է կոնկրետից՝ Ղարաբաղի հայերի հարցից»,- նշել է Քլաարը։
Մանրամասնելով հումանիտար հարցերի կարևորությունը կայուն խաղաղության հաստատման գործում՝ եվրոպացի պաշտոնյան վստահեցրել է, որ իր համար նորմալացման գործընթացը կապված է մարդկանց և, հետևաբար, հումանիտար խնդիրների հետ: Նրա խոսքով, սակայն, եթե հարցը կոնկրետ վերաբերում է բանտարկյալներին և անհայտ կորածներին, ապա նրանք, իհարկե, ևս բանակցությունների առանցքային տարրերն են: «ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իմ աշխատանքի ընթացքում ամենահուզիչ իրադարձություններից մեկը 2021 թվականի վերջին ադրբեջանական գերությունից տասը հայ զինվորների ազատումն էր։ Ինձ համար պատիվ էր, որ ԵՄ-ն կարողացավ օգնություն ցուցաբերել այն ժամանակ, և որ ես անձամբ կարողացա ուղեկցել այդ նախկին բանտարկյալներին, երբ նրանք հայրենադարձվեցին Բաքվից Երևան 2021 թվականի դեկտեմբերի 19-ին։ Ես խորապես համոզված եմ, որ բոլոր գերիների ազատ արձակումը, բոլոր կողմերի լավ և արդյունավետ համագործակցությունը անհայտ կորածների ճակատագրի հարցերում, ինչպես նաև ականազերծման աշխատանքներում վճռորոշ տարրեր են տևական խաղաղության և վերջնականապես թշնամության էջը շրջելու համար։ Եվ ես անձամբ տխուր եմ, որ մենք դեռ չենք կարողացել առաջ շարժվել այդ հարցերում։ Վստահ եմ, որ դա կմնա առանցքային խնդիր իմ իրավահաջորդի համար»,- ասել է նա։
«Ընկեր գեներալ» հեռագրային ալիքը մեկնաբանել է «տաքագլուխ էստոնացի տղայի» շփոթեցնող բացահայտումները իրեն բնորոշ ձևով.
«ՔԼԱԱՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԵՄԲԵԼԱԿԱՆ ԱԿԿՈՐԴԸ
Ինչպե՞ս պետք է վերաբերվել պարոն Տոյվո Քլաարի անսպասելի, մանրամասն հայտարարություններին հայ-ադրբեջանական ժողովուրդների փոխադարձ վերաբնակեցման վերաբերյալ:
Ողջ ճանապարհին, քանի դեռ ծառայում էր որպես ԵՄ հատուկ ներկայացուցիչ, նա ջանասիրաբար աշխատում էր որպես EUMA Եվրոպական հանձնաժողովի կապի սպա և Բաքվին հաղորդում էր այն, թե ինչպես են գործերը գնում սահմանի հայկական կողմում: Փաստորեն, ԵՄ թիմը, որի կազմում էր Քլաարը, ունեցել է երեք հաջողություն. Փաշինյանի հավաքագրումը, Արցախի հանձնումը և հեռադիտակներով եվրոմիսիոներների տեղակայումը։ Տոյվոն այս բոլոր թեմաները վարում էր այնպես, ինչպես կարող էր, և չէր խոսում վերաբնակեցման որևէ առաջնահերթության մասին: Բայց հենց հանձնեց մանդատը և գրեթե գնաց Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնի, որոշեց խմորիչ լցնել գյուղի զուգարան։
Քլաարը հայտարարել է հետևյալը.
- Ադրբեջանը պարտավոր է ապահովել ղարաբաղցի հայերի արժանապատիվ վերադարձը
- նա պետք է բանակցի նրանց ներկայացուցիչների հետ
- սա խաղաղության բանակցությունների թիվ մեկ առաջնահերթությունն է
- հայերի վերադարձը Բաքու և այլն, ինչպես նաև «արևմտյան ադրբեջանցիների» վերաբնակեցումը երկրորդ մակարդակի խնդիր է, դա խաղաղության հաստատման հետևանքն է:
Դե, հիմա շարենք ըստ դարակների.
- Այս ամենը հայտարարել է ԵՄ նախկին տարածաշրջանային բանակցողը, և նրա խոսքերը պաշտոնական չեն։
- Բրյուսելը, ինչպես և Վաշինգտոնը, բազմիցս հրապարակայնորեն ստել են, թե իբր իրենք չեն խառնվում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգին, այլ միայն աթոռներ են դնում և ծաղիկները ջրում։ Բայց իրականում նույնիսկ այնպիսի մանր դեմքը, ինչպիսին Տոյվո Քլաարն է, փորձում է ինքը թելադրել խաղաղության պայմանները:
- Բոլոր հիմնական խաղացողները գոհ են ղարաբաղցի հայերի «առանց սուբյեկտիվության սուբյեկտիվությունից»։ Նրանք կան, կան նրանց ներկայացուցիչները, բայց չկան իշխանություններ, չկա պետականությունը։ Սակայն, եթե դա այդպես է, ապա ո՞վ է լիազորելու ներկայացուցիչներին բանակցել Բաքվի հետ։
- Ըստ Քլաարի և նրա գործընկերների, խաղաղության բանակցությունների օրակարգում է Ղարաբաղի հայերի առասպելական վերադարձի հարցը Ադրբեջան, իսկ Արցախի գերևարված առաջնորդների ազատ արձակման հարցը օրակարգում չէ։
- Թեև Քլաարը դա «երկրորդ մակարդակի հարց» է համարում, բայց դա փաստ է. ԵՄ-ում առաջին անգամ բարձրաձայնվել է «արևմտյան ադրբեջանցիների» վերաբնակեցման թեման։ Այսօր այդ հարցը կողքից է ու համեստ, բայց վաղը կլինի կենտրոնում ու բարձրաձայն։
Ինչի մասին էլ, ըստ էության, բղավել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, որն անմիջապես արձագանքել է իր վաղեմի ընկեր Տոյվոյի խոսքերին։ ԱԳՆ-ն «անընդունելի» է անվանել Քլաարի հայտարարությունները և ընդգծել, որ Հայաստանը «պարտավոր է համապատասխան պայմաններ ստեղծել ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար»։
Ահա թե ինչի համար էլ Տոյվոն աշխատում էր. սա նրա ադրբեջանական դեմբելական ակկորդն է»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը