ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուրսկի մարզ ներխուժումն ավելի շատ քաղաքական գործողություն է. Վրթանեսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայոց արևմտամետներն ու ռուսամետներն ուշադրության հետևում են Կուռսկի մարզում իրադարձություններին. ուկրաինական զինուժը մտել է ՌԴ Կուրսկի մարզ և քանի օր է ռուսական զորքը չի կարողանում հակառակորդին դուրս մղել այնտեղից։ Այս մասին գրել է Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը.

«Ուկրաինացիների առաջխաղացումն այս պահին կարծես թե կանգնել է, բայց դա, հնարավոր է, պայմանավորված է առաջին հերթին ուկրաինացիների լոգիստիկ դժվարություններով, քան ռուսական կողմի գործողություններով։

Այնուամենայնիվ սա ուկրաինացիների ավելի շատ PR-օպերացիա է, քան թե լուրջ փորձ իրավիճակը բեկելու, քանի որ ռազմաճակատի, այսպես ասած, «ավանդական հատվածներում» ռուսական հարձակումը շարունակում է ընթանալ մի քանի ուղղություններով և ուկրաինացիների վիճակը գնալով ավելի ու ավելի է մոտենում աղետալիի...

Չեմ կարող իսպառ բացառել, որ ուկրաինացիներն ինչ-որ խորը թաքնված տեղերում նոր ուժեր են պատրաստում ու կուտակում ևս մեկ անսպասելի հարված հասցնելու համար, բայց ներկա պատկերն հակառակի մասին է խոսում. Կուրսկի մարզ ներխուժումն ավելի շատ քաղաքական գործողություն է, քան ռազմական ու այն իրականացվում է ռազմաճակատի այլ հատվածներում ուկրաինացիների համար խիստ անհրաժեշտ ուժերի հաշվին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular