«Ռոսատոմ»-ն ու ՄԱԳԱՏԷ-ն քննարկել են Կուրսկի ատոմակայանի անվտանգության հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ձեռնարկած գործողությունների ֆոնին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի և «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի միջև: Քննարկվել է Կուրսկի ատոմակայանի անվտանգությունն ապահովելու խնդիը։ Գրոսսին ընդգծել է միջուկային անվտանգության սկզբունքների պահպանման կարևորությունը։
«Ռաֆայել Գրոսսին կարևորել է միջուկային անվտանգության սկզբունքների պահպանումը, ատոմակայանի ֆիզիկական ամբողջականության ապահովումը»,- նշված է «Ռոսատոմի» հաղորդագրությունում։
Տեղեկացվում է նաև, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերահսկելու է Կուրսկի ատոմակայանի շուրջ իրավիճակը և միջազգային հանրությանը տեղեկացնելու է իրադարձությունների զարգացման մասին։