ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հուսով է` Հանիեի սպանության պատասխանը ժամանակին կլինի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի իշխանությունները հուսով են, որ Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանը ժամանակին կլինի և չի ազդի Գազայի հատվածում հրադադարի բանակցությունների վրա։ Այս մասին ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։

«Մենք ունենք ինքնապաշտպանության օրինական իրավունք՝ մի հարց, որը բացարձակապես կապ չունի Գազայի հրադադարի հետ: Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ մեր պատասխանը կլինի ժամանակին և կիրականացվի այնպես, որ չխոչընդոտի պոտենցիալ զինադադարին», - նշվում է տեքստում։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իրանի առաջնահերթությունը «Գազայում տևական զինադադարի հաստատումն է», և ՀԱՄԱՍ-ի կողմից ընդունված ցանկացած համաձայնագիր կճանաչվի Իրանի կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular