ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … լվացքակալ

ՖՈՏՈ

Լվացքակալի խոսակցական անվանումը շպիլկա է (ռուսերեն- шпилька և գալիս է  զերմաներեն Spille՝ ասեղ բառից): Առաջին հայացքից թվում է թե այդ հասարակ կառուցվածքով ամենօրյա օգտագործման գործիքը ոչ մի առանձնահատկություն չունի: Բայց եթե խորանանք, ապա պարզվում է, որ լվացքակալի հայտնագործությունը իրենից ներկայացնում է այնպիսի հետաքրքրություն, ինչպիսին ներկայացնում են  օրինակ միջնադարյան սրերի, հնագույն կերամիկակակն իրերի և այլ հայտնագործությունների պատմությունը: Լվացքակալը մակերեսորեն զննելիս իրենից ներկայացնում է այնպիսի սովորական իր, որը ոչ մի ընդհանրություն չունի մշակույթի հետ:

Սակայն հենց այդ ոչ բարդ գործիքի հայտնագործությունն է հանդիսացել հոգևոր և առարկայական մշակույթի փոփոխությունների դարակազմիկ վկան: Լվացքակալի պատմությունը սկսվել է հազարավոր տարիներ առաջ: Դրա հայտնագործման միանշանակ վարկած չկա, բայց կան առասպելներ և տեսություններ: Հնեաբանների գտածոները հաստատում են, որ այդ իրը հայտնագործել է դեռևս հնագույն մարդը: Այն իրենից ներկայացրել է կենդանիների փորոտիքով միմյանց միացված երկու փայտե տաշեղ: Իհարկե այդ իրը բացի լվացքը ֆիքսելը ծառայել է նաև այլ նպատակների համար՝ մազակալ մազերի համար, կոճակ հագուստի համար:

Այնուամենայնիվ նրա գլխավոր դերը կենդանիների կաշվից և մորթուց կարված հագուստը լվանալուց հետո կախելն է եղել կամ ծառերի վրա, կամ էլ քարանձավում կրակին մոտ: Լվացքակալների նման իրեր են եղել Հին Եգիպտոսում: Այնտեղ այն իրենից ներկայացրել է մի ծայրով իրար միացված երկու փայտիկ և օգտագործվել է կտորները լվանալուց հետո չորացման նպատակով կախելու համար: Անգլիայում համարում են, որ լվացկակալի հայտնագործությամբ աշխարհը պարտական է գնչուներին, որոնք իրերը ամրացնում են պարանին ժգուտով իրար միացված ուռենու ճյուղերով: Զսպանակներ ունեցող փայտյա լվացքակալներ Եվրոպայում հայտնվել են միջին դարերում, և դրանք արդեն իսկ նման են եղել ժամանակակից լվացքակալներին: 1832 թվականին ԱՄՆ-ում առաջին անգամ լվացքակալի արտոնագիր է տրվել: Հետագայում մինչև 1887 թվականը լվացքկալների ևս 146 արտոնագրեր է տրվել: Ընդ րում դրանք բոլորը մետաղական կամ փայտյա են եղել: 20-րդ դարի 70-ականներին հայտնվել են առաջին պլաստմասյա լվացքակալները: Իսկ սկսած 1980-ականներից սկսվել են հայտնագործվել այդ կենցաղային իրի նորանոր տեսակներ՝ մետաղական շերտերով, տարբեր տիպի զսպանակներով, П-աձև և  С-աձև զսպանակներով և այլն: Ավելի ուշ սկսել են արտադրել չորս սանտիմետրանոց ամբողջական պլաստմասե լվացքակալներ, որի բացվածքը 30 աստիճան է:

Այնուամենայնիվ նշենք, որ ցանկացած դեպքում փայտյա լվացքակալները չնայած իրենց թանկությանը առավելություն ունեն պլասմասե լվացքակալների  նկատմամբ: Բանն այն է, որ թաց լվացքը փայտով ֆիքսելը հեշտ է, իսկ ահա պլաստամասան եթե չունի  խորդուբորդություններ շատ սահուն է, ընդ որում հեշտ է ինչպես լվացքը կորցնել, այնպես էլ հենց բուն լվացքակալը, որը շատ հեշտությամբ է դուրս պրծնում տնային տնտեսուհու օճառաջրով թրջված ձեռքերից: 

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular