ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցը լուծված չէ. Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզում սահմանազատում անցկացնելուց հետո էլ Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության շուրջ որևէ պայմանագիր կնքել Հայաստանի հետ, և նույնիսկ քննադատում է ԵՄ մեղմիկ հայտարարություններն այդ կապակցությամբ։

Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքի և շարունակական ջանքերի շնորհիվ թշնամության և բռնության էջը այժմ վերջնականապես կարող է շրջվել՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։ Ըստ եվրոպացի պաշտոնյայի, ով առաջիկայում կլքի այդ պաշտոնը, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է, իսկ միակ բանը, որ պակասում է, քաղաքական կամքն է, որն անհրաժեշտ է վերջնագծին հասնելու համար։ Կլաարն անդրադարձել է նաև Բաքվի առաջ քաշած կեղծ թեզերին, նկատել, որ երբեմն խաղաղության հասնելու համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպես, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։
«Ինձ համար սրանք բոլորովին այլ հարցեր են, որոնք հնարավոր չէ խառնել։ Առաջինն իրենց պապենական օջախներ ղարաբաղցի հայերի վերադարձին նպաստելն է, ինչը Ադրբեջանի պարտավորությունն է։ Երկրորդն այն հայերի հարցն է, ովքեր նախկինում ապրել են Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում, կամ ադրբեջանցիների, ովքեր նախկինում ապրել են Հայաստանում։ Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ ապրել են, կամ նույնիսկ վերադառնան այնտեղ, և դա նույնպես պետք է նորմալացման հետևանք լինի»,- նշել է Տոյվո Կլաարը, միաժամանակ հավելել, թե առաջնայինը արցախցի հայերի վերադարձի խնդիրն է։ Պաշտոնական Բաքուն անմիջապես է արձագանքել Կլաարին, անուշադրության մատնել նրա հարցազրույցում առկա ադրբեջանամետ մոտեցումները, կողմնակալ որակել որոշ հայտարարությունները՝ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձին առնչվող։

Ըստ Բաքվի, Կլաարի խոսքը հարված է այն կառույցի հեղինակությանը, որը Կլաարը ներկայացնում է: Ավելին, Ադրբեջանը ադրբեջանցիների վերադարձի մասին ճամարտակելով իսպառ բացառում է արցախցիների վերադարձի հնարավորությունը, ինչը ապացուցում է, որ այդ երկիրը բոլորովին էլ չի մտածում ոչ խաղաղության պայմանագիր կնքելու, ոչ էլ փոխզիջումների մասին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նախօրեին «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում էր նշել, որ Արցախի հարցը լուծված չէ, նույնիսկ չենք մոտեցել դրա լուծմանը։ Ըստ գեներալ-մայորի, հարցն այնպես են ձգել, որ առաջիկայում դրա լուծումը չի տեսնում։ Արշակ Կարապետյանը նշել է, նույնիսկ եթե Հայաստանի օրվա իշխանությունն ինչ-որ բան ստորագրի, Արցախի հարցը ծառանալու է, այնտեղ ապրելու են հայեր։

«Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել։ Ադրբեջանի վերնախավը, որն այսօր կա, գոյություն ունի հայատյացության շնորհիվ։ Երբ այդ հարցը չլինի, Ադրբեջանում ներքին իրավիճակը կտրուկ սրվելու է»,- ասել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Աղբյուրը՝ Past.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular