ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ Բաքվի բանտերում է, իսկ ԱԳՆ-ն հրաժարվում է հստակ պատասխաններ տալ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր իրազեկ աղբյուրներին, գրել էր, որ վերջին օրերին դարձյալ կտրուկ վատացել է Բաքվի կողմից ապօրինի գերեվարված եւ կալանավորված ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի առողջական վիճակը, ինչը փաստում է Բաքվի բանտերում նրանց նկատմամբ անմարդկային և միջազգային նորմերի կոպիտ խախտմամբ վերաբերմունքի մասին։

Գրել էինք, որ Լևոն Մնացականյանի մոտ շաքարային դիաբետի լուրջ խնդիրներ են առաջացել, ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանն էլ արյան ճնշման ու սրտանոթային լուրջ խնդիրներ ունի:

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը դեռ ապրիլին էր հայտարարել, որ վերջինս հացադուլ է իրականացնում՝ պահանջելով բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը:

Ինչպես գիտենք՝ Կարմիր խաչի միջոցով պարբերաբար նրանք կապ են հաստատում իրենց ընտանիքների հետ, եւ ինչպես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ընտանիքներին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում` վերջին տեսազրույցի ժամանակ Արցախի՝ ապօրինի կալանավորված նախկին նախագահները եւ մյուս պաշտոնյաները շատ հյուծված տեսք են ունեցել, ու հստակ երեւացել է՝ առողջական լուրջ խնդիրներ ունեն նրանք, իսկ Բակո Սահակյանն անգամ հրաժարվել է ընտանիքի հետ տեսազրույց ունենալ, միայն հեռախոսազրույց է ունեցել:

«Ժողովուրդ » օրաթերթը ՀՀ ԱԳՆ-ից հետաքրքրվել է՝ այս ահազանգերի ֆոնին Արցախի պաշտոնյաների եւ մյուս գերիների վերադարձի մասով ինչ է անում ԱԳՆ-ն:

ՀՀ ԱԳՆ-ն, սակայն, մեր այս կարեւոր հարցին ի պատասխան` խուսափողական պատասխան է տվել.

«Հարցին, տարվող աշխատանքներին բազմիցս անդրադարձել ենք, լրացուցիչ հանրային անդրադարձ լինելու դեպքում կտեղեկացնենք»:

Իսկ մեծ հաշվով` ոչինչ, քանի դեռ չկա արդյունք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular