ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ Սոթքի հանքավայրում տեղի ունեցած փլուզումից, աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 13:00-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրից շտապօգնության ավտոմեքենաներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ Սոթքի ոսկու հանքավայրում տեղի է ունեցել փլուզում և նշված անձինք, որոնցից մեկը Շատվան գյուղի բնակիչ 45-ամյա Արման Մինասյանն է, ով տեղափոխվել է «ձախ ոտնաթաթի գարշապարային 3-րդ, 4-րդ ոսկրերի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ, մյուսը Վարդենիկ գյուղի բնակիչ 40-ամյա Գագիկ Գապոյանն է, ով տեղափոխվել է «պոլիտրավմա ձախ սրունքի մեծ ոլոքի միջին երրորդականի փակ կոտրվածք առանց տեղաշարժի, մարմնի տարբեր մասերի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշումով։

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular