Սիլիկյան թաղամասից դեպի «Հյուսիս-հարավ» ճանապարհին բախվել են «Nissan»-ը և «Ford Fusion»-ը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18:30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի բախվել են «Nissan» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Բախման հետևանքով «Ford Fusion»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակին, իսկ «Nissan»-ն էլ բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Ford Fusion»-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արմեն Եղիազարյանը, իսկ «Nissan»-ը վարել է Երևանի բնակիչ 42-ամյա Սպարտակ Բաբուջյանը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։