ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ունի սահմանադրականության խնդիր․ Կոչուբաև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նկատմամբ Սահմանադրական դատարանի դիրքորոշման հապաղումը իրավական կոլապս է առաջացրել Ապօրինի գույքի բռնագանձման մասին վարույթում», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Այս օրենքի մեջ դրված է «կացնային քաղաքականություն»: Դատախազությունը հայցը ներկայացնում է առանց հիմքի, հիմնավորման, թե գույքն ի՞նչ չափանիշի կիրառմամբ է դիտարկվել ապօրինի։ Գործում է գույքի ապօրինի լինելու կանխավարկածը, գործում է ապացուցման միակողմանի բեռ, գույքի ապօրինի լինելու բեռը դվում է միայն պատասխանողի վրա:

Օրենքն այս տեքստով ունի շատ լուրջ սահմանադրականության խնդիր»,- ընդգծել է  նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular