ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ․ Ստանո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։

«Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ և համապատասխանեցնել մեր նպատակները», - նշեց նա:

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև, ամբողջական տարբերակը տեսանյութով՝ ավելի ուշ

«Ազատություն» - Եվրամիություն-Հայաստան գործընկերության օրակարգի մասին. կարո՞ղ եք պարզաբանել՝ արդյոք սա նոր համաձայնագրի նախագիծ է, և արդյոք դա առաջընթաց քայլ է դեպի անդամության թեկնածությունը: Արդյո՞ք այն փոխարինելու է CEPA-ին (Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր), թե՞ պարզապես լինելու է դրա լրացուցիչ մասը:

Պետեր Ստանո - Եվրամիություն-Հայաստան գործընկերության օրակարգը իրականում թարմացում է, որը համաձայնեցվել է Հայաստանի հետ փետրվարին: Այդ ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ ավելի հավակնոտ ենք լինելու և թարմացնելու ենք արդեն գործող համաձայնագիրը: Արդեն սկսել ենք բանակցել Եվրամիություն-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ, և սա հենց այն թարմացումն է, որը կընդլայնի ԵՄ-ի և Հայաստանի համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, որովհետև գործընկերների հետ հարաբերությունները զարգացնելու Եվրամիության սկզբունքներից մեկը գործընկերոջ հավակնություններին արձագանքելն է: Եթե մենք տեսնում ենք, ինչպես Հայաստանի դեպքում է, որ ավելի շատ ոլորտներում ավելին անելու, ավելի խորն ու ինտենսիվ համագործակցելու պատրաստակամություն կա, մենք արձագանքում ենք դրան:

Այսպիսով, այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ և համապատասխանեցնել մեր նպատակները:

Եվ դա շատ կարևոր է, քանի որ սա ցույց է տալիս, որ մենք մոտենում ենք, որ մենք ցանկանում ենք ավելին անել միասին՝ հիմնվելով եվրոպական սկզբունքների և արժեքների վրա, իհարկե, և հիմնվելով քաղաքական բարեփոխումների, տնտեսական բարեփոխումների և փոխադարձ համագործակցության վրա:

«Ազատություն» - Բայց, արդյոք գործընկերության այս նոր օրակարգը կարելի՞ է մեկ քայլ առաջ համարել Հայաստանի անդամության թեկնածության հնարավորությանը:

Պետեր Ստանո - Սա իրականում որևէ կապ չունի պոտենցիալ անդամության թեկնածության գործընթացի հետ: Բանակցությունները ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ արտացոլում են երկու կողմի փոխադարձ ցանկությունն ու կամքը՝ ավելին անելու միասին, սակայն հիմնված ներկայիս հարաբերությունների վրա: Իսկ ներկայիս հարաբերությունները սահմանված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular