ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարդակ» և անմարդկային վերաբերմունք` «Նաիրի» բժշկական կենտրոնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարզվում է` անգամ գերժամանակակից սարքավորումների քողի տակ գովազդվող և կոսմետիկ վերանորոգումով կուլտուրական հիվանդանոցի շղարշ հագած Նաիրի բժշկական կենտրոնում ամեն ինչն է կոսմետիկ և դեռևս սովետական սպասարկման ծանր ժառանգությունը շարունակում է այս բժշկական կենտրոնում մնալ գերիշխող:

Բառացիորեն այսօր գործընկերներիցս մեկը շատ վատ ինքնազգացողությամբ մի կերպ հասնում է նշյալ բժշկական կենտրոն և խնդրում է հետազոտել և բուժումներ նշանակել: Ընդունարանի աշխատակցուհին հիվանդին ուղարկում է նյարդաբանի մոտ նախնական հետազոտման` հետագա բուժումների և ստուգումների գրաֆիկը կազմելու նպատակով: Գործընկերս գնում է նշյալ բժշկի ընդունարան, օգնականից տեղեկանում է, որ բժիշկը շրջագայում է հիվանդասենյակներով և տեղում կլինի 10 րոպեից:

Շուրջ կես ժամ սպասելուց հետո գործընկերս կրկին դիմում է օգնականին, նշում է, որ ինքը իրեն վատ է զգում և խնդրում է հստակ իմանալ, թե բժիշկը երբ է գալու: Օգնականը ասում է, որ քիչ առաջ բժիշկը զանգահարել և ասել է, որ տեղում կլինի 5 րոպեից: Նշյալ հինգ րոպեից ևս կես ժամ անց բժիշկը չի ժամանում` օգնականի միջոցով անընդհատ հիվանդներին խաբելով և մուտքի մոտ սպասեցնելով:

Եվս մի քանի անգամ խաբելուց հետո վրդովված հիվանդների բողոքին ի պատասխան գործավարուհին մտնում է ինչ որ սենյակ և վերադառնալուց հետո նշում, որ իբր բժիշկը զբաղված է ծանր հիվանդով և շատ ուշ է գալու, կարող եք չսպասել:

Զգալով, որ իրեն անամոթաբար խաբում են` հիվանդը կրկին դիմում է ընդունարան, որտեղից մի կերպ գտնում են իրենց նյարդաբանին, ով. պարզվում է, ոչնչով էլ զբաղված չէր և առաջարկում են ուղեկցել կրկին նրա մոտ` հետազոտման: Անշուշտ, պատմության հերոսը հրաժարվում է հետազոտվել նման ''բարդակի'' պայմաններում և վրդովված հետանում է:

Այստեղ երկու շատ կարևոր հանգամանք կա` առաջինը Հիպոկրատին երդված բժիշկ, ով անտարբեր է գտնվում վատ ինքնազգացողություն ունեցող մարդու նկատմամբ և երկրորդը` ժամանակակից սարքավորումները ինչի և ում են պետք, եթե բժշկական կենտրոնում բարդակ է և հաճախորդը նման արհամարհանքի է արժանանում:

Մեզ մնում է այսուհետ պարբերաբար կոչ անել ուղղակի բոյկոտել նման անպատասխանատու հիմնարկները և հիվանդի նկատմամբ, մեղմ ասած, անմարդկային վերաբերմունք ցուցաբերած հաստատությունները...

Իսկ պատկան մարմիններին կոչ ենք անում հետաքննել նման դեպքերը և պատժել հիվանդին անօգնական թողած բժշկական կենտրոնին...

Անի Մարկոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular