ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիայի վարչապետը հզոր երկրաշարժի վտшնգի պատճառով չեղարկել է այսօրվա այցը Կենտրոնական Ասիա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չեղարկել է ուրբաթ Կենտրոնական Ասիա այցը. պատճառն աննախադեպ նախազգուշացումն է առ այն, որ Խաղաղ օվկիանոսի ափամերձ գոտում խոշոր երկրաշարժի վտանգը սովորականից բարձր է: Այս մասին գրում է Reuters-ը:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հինգշաբթի հրապարակել է իր առաջին նախազգուշացումը երկրի Խաղաղ օվկիանոսի ափին հզոր երկրաշարժի վտանգի մասին. դրան նախորդել էր 7,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը հարավ-արևմտյան Կյուսյու կղզում: 

«Ես որոշել եմ մոտակա շաբաթ մնալ երկրում՝ համոզվելու համար, որ մեր նախապատրաստություններն ու հաղորդակցությունները կարգին են: Կարծում եմ՝ մարդիկ անհանգստանալու են դրա համար: Հետևաբար, ես որոշել եմ չեղարկել իմ ծրագրած այցը Կենտրոնական Ասիա և Մոնղոլիա», - ասել էր Կիսիդան մամուլի ասուլիսում:

Այցը Ղազախստան, Ուզբեկստան և Մոնղոլիա ի սկզբանե նախատեսված էր ուրբաթից երկուշաբթի:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության խորհրդատվական ծառայությունը նախազգուշացրել է Նանկայի իջվածքում Խաղաղ օվկիանոսի ափի երկայնքով հզոր երկրաշարժի հավանականության մասին. այս հատվածում նախորդ երկրաշարժերն ահռելի ցունամիներ են առաջացրել: Դա չի նշանակում, որ երկրաշարժ անպայման տեղի կունենա, բայց իշխանությունները խրախուսում են մարդկանց պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում տարհանման:

Ճապոնիայի ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ 8 կամ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի հավանականությունը, որ տեղի կունենա մոտակա 30 տարում, կազմում է 70%-ից 80%:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular