Խոշոր վթար-հրդեհ՝ Գեղարքունիքում. «Opel»-ը բախվել է քարերին, բռնկվել ու վերածվել է մոխրակույտի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Վալտեր Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 16 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում՝ քարերի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Հրշեջները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: