ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … դուխի «Կարմիր Մոսկվա»

ՖՈՏՈ

 «Կարմիր Մոսկվա» օծանելիքը ժամանակին հանդիսացել է ԽՍՀՄ-ի «գլխավոր» օծանելիք: Ընդ որում այն բոլորովին էլ չի զիջել ֆրանսիական օծանելիքներին  իր յուրահատկությամբ ու նուրբ հոտով, և բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ ԽՍՀՄ-ում ընդամենը չկար այլ օծանելիք: Ուղղակի  իրականում այն դարձել էր իրոք պաշտպանմունքի առարկա և ոչ իզուր: Ըստ «Կարմիր Մոսկվա»-ի պաշտոնական բնութագրման «դուխին պարունակում է ավելի քան 60 բաղադրիչ և ունի նուրբ, տաք, ազնվական բուրմունք՝ ֆլերդօրանժի (ծաղկի տեսակ) նրբերանգով»:

Ճշմարտությունն այն է, որ այդ Ռուսաստանի այցեքարտ հանդիսացող այդ բույրը արդեն 100 տարեկանից էլ մեծ է և իրականում սկզբում ունեցել է լրիվ այլ անվանում՝ «Թագուհու այգի»  կամ «Թագուհու սիրելի ծաղկեփունջ»: «Կարմիր Մոսկվա» օծանելիքի պատմությունը սկսվում է 1913 թվականից: Այն արտադրվել է 1861 թվականին ֆրանսիացի Հենրիխ Բրոկարի կողմից Մոսկվայում հիմնադրված «Բրոկարի կայսրություն» գործարանում: 1913 թվականին Ռոմանովների տոհմի 300 ամյակի կապակցությամբ էլ հայտնվել է «ֆրանսիացի սապնագործի որդի» Ավգուստ Միշելի կողմից ստեղծված «Թագուհու այգի» դուխին, որպես թագուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային նվեր: Ըստ մի վարկածի որպես հիմք վերցվել է 1905 թվականի ֆրանսիական L’Origan Coty օծանելիքը: Հենց «Թագուհու այգի» օծանելիքով էլ սկսվել է ոչ միայն «Կարմիր Մոսկվա»-ի պատմությունը, այլ նաև օծանելիքի համաշխարհային պատմության մեջ ռուսական օծանելիքի էջի բացումը: Հետագայում թագուհու այցը Մոսկվա և նրա հանդիպումը իր սիրելի օծանելիքի ստեղծողների հետ որոշել է ինչպես գործարանի, այնպես էլ «Թագուհու այգու» հետագա ճակատագիրը: Նոր օծանելիքը իրարանցում է առաջացրել կանանց շրջանում սկզբից Մոսկվայում, հետո ամբողջ Ռուսաստանում, որից հետո էլ Եվրոպայում: «Ցարական» դուխին սսկսել են արտահանել, իսկ նրբաճաշակ ֆրանսուհիները սկսել են «վազել» այդ բույրի հետևից:

Այդ բույրը ցնցել է ֆրանսիացիներին: Հեղափոխությունից հետո Ռուսաստանում հայտնված նոր մարդիկ ցանկացել են կառուցել նոր աշխարհ, որն էլ փոփոխություններ է մտցրել «ցարական» օծանելիքի պատմության մեջ: 1922 թվականին «Բրոկարի կայսրություն» գործարանը վերանվանվել է «Նոր արշալույս»-ի, իսկ 1925 թվականին «Թագուհու այգի» դուխին վերանվանվել է «Կարմիր Մոսկվա»-ի:

Ի երջանկություն բոլորի այդ փոփոխությունները ազդել են միայն անունների վրա, իսկ օծանելիքի բաղադրությունը չի փոփոխվել, քանի որ գործարանում շարունակել են աշխատել հին կադրերը, քանի որ բոլշևիկների մեջ պարֆյումերներ չեն եղել: Փաստացի այդ օծանելիքի բույրը այնքան խորն ու գրավիչ է եղել, որ այն ավելի ուժեղ է գտնվել, քան ցանկացած հեղափոխություն, հեղաշրջում և պատերազմ: Ժամանակի ընթացքում փոփոխվել է միայն «Կարմիր Մոսկվա»-ի փաթեթավորումը և գույնը՝ կարմիր-սպիտակ, որը անփոփոխ է 1925 թվականից: «Թագուհու այգին» անցել է հարյուրամյա ճանապարհ և փաստացի դարձել անմահ:
 
Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular