ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Հայաստանին պետք են արցախցիները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհում ամեն ինչ բարդ է, համաշխարհային պատերազմի հոտ է գալիս, որոշ երկրներ լրջորեն են ակտիվացել..., գրում է kavkaz-uzel.media-ն:

Պատերազմը բերում է մահ ու ավերածություններ, իսկ փրկվածները մնում են անօթևան։ Կենդանի օրինակ է արցախահայությունը, որն այժմ սփռված է աշխարհով մեկ։

Արցախից վտարված հայերի մոտավորապես կեսն արդեն լքել է Հայաստանի սահմանները ու գնացել ուր կարողացել է։ Գնացածների թվերը չեն հրապարակվում, բայց դա արդեն տեսանելի է։ Ոմանք կվերադառնան ավելի ուշ, մեծ մասը որպես զբոսաշրջիկներ, եթե խաղաղություն լինի, և միայն մի քանիսը, երբ պատերազմը նորից սկսվի:

Մնացածների թվում է նաև իմ ընտանիքը, և հարց է առաջանում. մենք պե՞տք ենք Հայաստանին։

Մեզ առաջարկում են ընդունել Հայաստանի քաղաքացիություն, չնայած իմ ներկայիս գործող անձնագրով ես արդեն քաղաքացի եմ, բայց իմ անձնագրում ծածկագիրը 070 է, որն առանց փախստականի քարտի վավեր չէ։ Հիշեցնեմ, ըստ պետության ծրագրի մեզ մեկ տարով պաշտպանություն է տրամադրել, որը, ինչպես ինձ բացատրեցին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, հնարավոր է ևս մեկ տարով երկարաձգվի։ Եթե ​​ընդունենք Հայաստանի քաղաքացիությունը, այսինքն նոր անձնագիր  ստանանք նոր ծածկագրով, ապա կարող ենք մասնակցել բնակարանաշինության ծրագրին։ Մեզ որոշակի այնպիսի գումարի վկայական կտան, որով միայն Հայաստանի հեռավոր գյուղերում կարելի է տուն գնել կամ կառուցել։ Միևնույն ժամանակ, մինչև տարեվերջ մենք շարունակելու ենք նպաստ ստանալ պետությունից, վստահեցրել են Քաղաքացիության ծառայությունից։

Արցախցի փախստականների համար հատուկ պատուհան է հատկացվել, որտեղ կա հերթացուցակ, մնացած բոլորը հերթում պետք է գրանցվեն առցանց: Գոնե ինչ-որ բացառություն արեցին... Եթե շարունակես ապրել Հայաստանում, միևնույն է, պետք է քաղաքացիություն ընդունես, միայն անցյալի հիշողություններով չես կարող ապրել, իսկ եթե ուզում ես աշխատանք ստանալ, ապա առանց քաղաքացիության դա անհնար է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.amhttps://www.kavkaz-uzel.media/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular