ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք՝ Գյումրիում գործող «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում. 2-ամյա տղան այնտեղ մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը՝ ժամը 19:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Թամանյան փողոցում գործող «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում երեխա է մահացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը և ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն կենտրոնում բնակվող 2-ամյա տղա է։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular