ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը փրկելու «հայտ ներկայացրած» Մհեր Ավետիսյանին բնորոշ է ԶԼՄ-ների հանդեպ ֆոբիան. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանյան քաղաքական դաշտում նորելուկ կուսակցություններն ու «փրկիչները», ինչպես սունկի պես արագ աճում, այնպես էլ արագ անհետանում են։

Թերևս «հայրենիքը փրկելու» խոստումով քաղաքական հայտ ներկայացրած այս գործիչներին միավորում է մեկ բան, որ նրանցից ոչ մեկին այդպես էլ չի հաջողվում հանրության շրջանում գոնե ճանաչելիություն ձեռք բերել, էլ չենք խոսում` հաջողությունների մասին։

Պատերազմի ամենօրյա վտանգի առջև կանգնած Հայաստանը փրկելու «հայտ ներկայացրած» գործիչներից մեկն էլ ՌԴ-ի կողմից հովանավորյալ ներկայացող հայ գործարար Մհեր Ավետիսյանն է: Նա ներկայանում է որպես «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար։

Թերևս գործարարի և իր գլխավորած շարժման անունը ոչինչ չասի հանրությանը, քանի որ վերջինս իր սոցիալական հարթակում մենախոսում, բանավիճում է քաղաքական տարբեր գործիչների հետ, մոնտաժված հոլովակ-հարցազրույցներ է հրապարակում, բայց մշտապես խուսափում է որևէ գործչի հետ տետ-ա-տետ բանավիճելուց։

Պարզվում է` Մհեր Ավետիսյանին բնորոշ է նաև ԶԼՄ-ների հանդեպ ֆոբիան։

Այսպիսով, երեկ՝ օգոստոսի 8-ին, Երևանում անցկացվում էր «ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովը, որին ներկա էր նաև գործարար Մհեր Ավետիսյանը, ով համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահն էր։

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի անգամ ջանքեր գործադրեց մինչեւ համաժողովի մեկնարկը հարցեր ուղղելու Մհեր Ավետիսյանին, առ այն` ի վերջո ինչպես է իրականացնելու հայրենիքը փրկելու իր խոստումը, որն է նրա տեսլականը, ինչու է մշտապես մեկուսացած գործում և նման հարցեր։

Մեր բոլոր այս փորձերը, սակայն, ապարդյուն էին։ Մհեր Ավետիսյանը հարցերին պատասխանելու մեր առաջին խնդրանքը մերժեց։ Հարկ է նշել, որ մենք նախապես մոտեցել և նախ հարցերի շրջանակն էինք հստակեցրել, ինչպես նաև, տեսանկարահանելուց առաջ, զգուշացրել էինք նրան, որ մտադիր ենք նկարահանել հարցազրույցը. բայց Ավետիսյանը մերժեց։

Իսկ հետո արդեն «հայրենիքը փրկելու» հայտ ներկայացրած Մհեր Ավետիսյանն այս կողմից այն կողմ էր գնում, որպեսզի խուսափի հարցերից։
Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ վերջինս կամ չունի ասելիք ու գործողությունների տեսլական, կամ էլ՝ հատուկ վերաբերմունք ունի լրատվամիջոցների նկատմամբ։ Եվ նրան ամենեւին չեն օգնում ՌԴ փոխվարչապետի, ԱԳ նախարարի կամ մյուս պաշտոնյաների հետ հրապարակած լուսանկարները: Քաղաքական գործիչը առաջին հերթին պետք է հրապարակային լինի, չխուսափի լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular