ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը մերժել է ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի հայցն՝ ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի

ԻՐԱՎՈՒՆՔ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Անուշավան Մուշեղյանի նախագահությամբ, մերժել է ՔՊ-ական պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հայցն՝ ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Զարուհի Նախշքարյանը։

ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն իրավապաշտպանի դեմ հայցադիմում էր ներկայացրել՝ պահանջելով հերքել իբրև զրպարտություն համարվող հայտարարությունը և փոխհատուցում պահանջել՝ 3 միլիոն ՀՀ դրամի չափով։ Հայցադիմումը վերաբերում է իրավապաշտպանի՝ 2023թ․ հուլիսի 27-ի ֆեյսբուքյան գրառմանը՝ Եղեգնաձորում դաժանաբար ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի վերաբերյալ։

«Այսօր մահացավ 2019 թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»,- գրել էր իրավապաշտպանը։

Դատարանը մերժել է Տրդատ Սարգսյանի հայցը՝ արձանագրելով, որ Ավետիք Իշխանյանը գնահատողական դատողություններ է արտահայտել։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին՝ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Միջադեպին մարզպետի ներկա լինելու հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ, Տրդատ Սարգսյանին մեղադրանք չի առաջադրվել, ավելին՝ այժմ վկաներին են մեղադրում «սուտ մատնության» մեջ, գործը դատարանում է։

Արա Մխիթարյանի դաժան ծեծի դրվագով քրեական գործով երկու անձի էր մեղադրանք առաջադրվել, որոնցից մեկի՝ Զավեն Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է, իսկ առանձնացված մասով՝ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել։ 2023թ․ հուլիսի 27-ին մոտ 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մահացել է։ Ամիսներ անց՝ 2024թ․ փետրվարին Արա Մխիթարյանի դաժան ծեծի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Գրիգորյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից։ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման որոշումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular