ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառիկ․ Ամբողջ ընտանիքի կյանք խլած վարորդը իր ընտանիքին «փախցրել» է Հայաստանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

3 հոգանոց ընտանիքի կյանք խլած և փախուստի դիմած տղամարդու ընտանիքը ևս լքել է Հայաստանը։

Հուլիսի 26-ին ողբերգական ավտովթարից հետո Հայաստանի սահմանը հատած քաղաքացին նաև ընտանիքի անդամներին է փախցրել երկրից։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին փախուստի դիմած տղամարդու հարևանները։

«Ողբերգական վթարի հետևանքով, երբ հայրը,մայրը և 7-ամյա երեխան զոհվեցին, 41-ամյա Արմեն Տոնոյանը փախուստի դիմեց՝ հատելով Վրաստանի սահմանը։ Օրերս էլ իմացանք, որ ընտանիքին է փախցրել երկրից, երևիմտածել է՝ վրաժ կլուծեն։

Պարզից էլ պարզ է, որ էս մարդը վերևներում մարդ ունի, որ 3 հոգու կյանք խլեց ու հանգիստ, առանց որևէ խոչընդոտի սահմանը հատեց։ Արմեն Տոնոյանը քաղաքում կորած մարդ չէ, փոքր քաղաք է, բոլորս էլ գիտենք, թե ում պոչը, ում ոտքի տակն է։

Չեմ ուզում անուններ նշել, բայց պարզ է, թե ում հովանավորությամբ է լքել սահմանը։ Էդքան հե՞շտ էր հա...»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրիի բնակիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին ողբերգական ավտովթար է եղել, ինչի հետևանքով զոհվել են հայրը,մայրը և 7-ամյա տղան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular