Երևանի մի քանի փողոցներում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 9-ին՝ ժամը 00:00-04։00-ը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան, Շինարարների, Բաշինջաղյան և Բեկնազարյան փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար)։
«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է հաղորդագրության մեջ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պայպանություն» ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։