ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանի կառավարման համակարգում ամենակարևոր օղակը երևանցին է՝ իր վերաբերմունքով ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ». Տարոն Մարգարյանը՝ Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի բնակիչների հետ:Բակային հանդիպումների ժամանակ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է մայրաքաղաքի բնակիչներին մայիսյան հաղթանակների առթիվ:

Խոսելով անցած չորս տարիների ընթացքում  կյանքի կոչված ծրագրերի մասին, Տարոն Մարգարյանը նկատել է, որ հետևողական ու սրտացավ աշխատանքով, թիմը կարողացավ լուծումներ տալ երևանցու համար օրակարգային համարվող բազում խնդիրների: Երևանի գործող քաղաքապետը վստահեցրել է, որ փորձառու թիմը՝ կրկին ստանալով բնակիչների վստահության քվեն, պատրաստ է առաջիկա տարիներին ևս անմնացորդ նվիրումով աշխատել հանուն Երևանի ու երևանցու:

«Անցած 4 տարիների ընթացքում դուք բազում առիթներ ունեցա՛ք համոզվելու, որ ես և իմ թիմը ունե՛նք բավարար կամք ևվճռականություն՝ հաղթահարելու դժվարություններն ու, անմնացորդ նվիրումով օր ու գիշեր աշխատելով, կարո՛ղ ենք կյանքի կոչելհավակնոտ ծրագրեր: Դուք նաև համոզվել եք, որ մենք ձեզանից մեկն ենք ու մի՛շտ ենք ձեր կողքին, երբեք չե՛նք խուսափում մերուսերին բեռ վերցնելուց, երբ դա անհրաժեշտ է մեր բնակչին, որ հնարավորին թեթևացնենք նրա հոգսը: Սա այն իրականությունն է, որում շա՛տ անգամ եք համոզվել ու դեռ էլի՛ կհամոզվեք, երբ շարունակենք միասին կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք հենցձե՛ր կողմից են դիտարկվել որպես առաջնահերթ ու ներառվել են մեր նախընտրական ծրագրում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով սկսված բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը, Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է մայրաքաղաքի թերևս ամենամեծ խնդրի՝ հանրային տրանսպորտի անբավարար վիճակը օր առաջ կարգավորելու և ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը:

«Մի քանի տարի առաջ այս ոլորտում մատուցվող ծառայությունների որակը գոնե որոշակիորեն բարելավելու նպատակով, մենքհանդես եկանք մասնակի լուծման առաջարկով, ինչը հաջողություն չունեցավ: Դրանից հետո անցած տարիներին, ցավոք, իրականացան նաև մեր այն կանխատեսումները, որ ոլորտն օրեցօր ավելի խորը ճգնաժամի մեջ կհայտնվի, ինչը մեր ընդիմախոսներնայն ժամանակ ներկայացնում էին որպես հանրությանը ուղղակի վախեցնելու փորձ: 

Մինչդեռ մենք այն ժամանակ էլ էինք նշում, որ մասնակի այդ լուծումն ընդամենը ժամանակ շահելու նպատակ ուներ, մինչևհասցնեինք մշակել ու կյանքի կոչել ոլորտի համակարգային բարեփոխման ծրագիրը: Ինչևէ, մենք այս տարիներին ձեռքներս ծալածչնստեցինք և ուսումնասիրելով միջազգային փորձն ու բազմաթիվ մասնագիտական քննարկումներ ունենալով, զինվել ենքհամապատասխան փորձով ու պատրաստ ենք համակարգային բարեփոխման գործընթացը հաջողությամբ իրականացնելու»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ միջազգային խորհրդատու կազմակերպությունը շուտով կմշակի և քննարկման կներկայացնի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուսումնասիրության արդյունքներն ու երթուղային նոր ցանցի առաջարկը: Դրա հիմքում լինելու է նախընտրական ծրագրով նախատեսված հանրային տրանսպորտի ոլորտի միջազգային չափանիշներին համապատասխան համակարգայինփոփոխության իրականացումը։ Այն ենթադրում է և՛ շարժակազմի արդիականացում, և՛ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում, և՛ ընդհանուր սպասարկման որակի բարելավում, ինչպես նաև՝ սոցիալական խմբերին արտոնությունների տրամադրում:

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը նկատել է, որ մայրաքաղաքի կառավարման համակարգում ամենակարևոր օղակը երևանցին է՝ իր վերաբերմունքով ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, ինչն իր հերթին նպաստել է, որ անցած 4 տարիների ընթացքում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը լինի բավականին բարձր:

«Ինձ համար իսկապես շատ կարևոր է վերջին տարիներին ձևավորված քաղաքային իշխանություն և բնակիչ անմիջական կապը: Թե եսև թե մեր թիմը երբեք չենք խուսափել քաղաքացիների հետ անմիջական շփումներ ունենալուց, միշտ պատրաստակամ ենք եղել լսելնրանց դարդ ու ցավը և հնարավորին լուծում տալ դրանց: Մեր հաջողությունների գրավականը նաև սա է եղել: Ու ես վստահ եմ, որմիասին սկսած մեր գործը միասին էլ շարունակելու ենք Հանուն Երևանի՝ անելով շատ ավելին»,- նշել է Տարոն Մարգարյանն ու կոչ արել երևանցիներին մայիսի 14-ին կատարել ճիշտ ընտրություն՝ վստահության քվեն տալով այն թիմին, որը երբեք չի խուսափել պատասխանատվությունից, միշտ պատասխանատու է եղել իր գործողությունների, քայլերի համար և հետագայում էլ պատասխանատու է լինելու Հանուն ապագայի Երևանի ծրագրերի կյանքի կոչման համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular