ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պաղպաղակ

ՖՈՏՈ

Պաղպաղակի ստեղծման պատմությունը սկսվել է մի քանի հազարամյակ առաջ: Այդ ուտեստի նախնիների մասին առաջին հիշատակություններ կարելի է հանդիպել չինական ժամանակագրության վերաբերյալ գրավոր հղումներից, որոնցից պարզ է դառնում, որ Չինաստանում մրգահյութերը սկսել են սառեցնել նույնիսկ մեր դարաշրջանից առաջ (մոտ մեկ հազարամյակ առաջ):

13-րդ դարում այդ երկիրը նվաճած մոնղոլները փոխառել են չինացիների այդ համեղ «ծարավը կոտրող» քաղցրավենիքը, որն էլ հետագայում ճանաչվել և սիրվել է բազմաթիվ  այլ ժողովուրդների կողմից: Բնականաբար, անհնար է պաղպաղակ անվանել այն ժամանակվա այդ քաղցրավենիքը: Դրանք եղել են ոչ յուղային սառեցված աղանդերներ` մրգահյութեր սառուցի կտորներով, սառեցված հյութեր, եփուկներ և օշարակներ, քաղցր սառույց, սառեցված մրգեր լցոնված քաղցր սառույցով և այլն:

Այն ժամանակ անհայտ աղանդերի բաղադրատոմսը, որը սառցնելու համար օգտագործվել է ձյունը, սառույցը և անգամ սելիտրան, Մարկո Պոլոն է բերել եվրոպական երկրներ 1295 թվականին: Տարողության մեջ, որի մեջ լցված է ջրով խառնած սելիտրա, կամ էլ աղով սառույց տեղադրել են մրգերով կամ այլ ուտեստներով լցված կաղապար: Այնուհետև սկսել են պտտել կաղապարները (ներքին և արտաքին), որի արդյունքում էլ տեղի է ունեցել ուտեստի ինտենսիվ սառեցում, ընդ որում այս դեպքում ուտեստի մեջ չեն առաջանում խոշոր բյուրեղները: 1649 թվականին Ֆրանսիացի արհեստավարժ խոհարար Ժերար Թիերսենը ստեղծել է պատմության մեջ առաջին վանիլային պաղպաղակը: Դրանից հետո սառցե աղանդերների բաղադրատոմսերը սկսել են աստիճանաբար թարմացվել, ինչի վկայություններն են պաղպաղակների բազմաթիվ նոր տեսակների ստեղծումը: Պաղպաղակի բաղադրատոմսը լայն հասարակությունն իմացել է Պրոկոպիո դե Կոլտելիից: Նա առաջինն է Փարիզում բացել պաղպաղակի սրճարան:

Այդ սրճարանում արդեն 1782 թվականին հաճախորդներին առաջարկվել է պաղպաղակների մեծ տեսականի (մինչև 80 տեսակ): Այդ սրճարանը այսօր էլ հաջողությամբ գործում է իր տերերին տալով անսովոր բարձր եկամուտներ: 1881 թվականին Վիսկոնսին նահանգի  Տու Ռիվերս շրջանում, առաջին անգամ պատրաստվել է սերուցքային պաղպաղակ, որի մեջ ավելացվել է օշարակ, մրգեր և ընկույզներ: Պաղպաղակի խանութի սեփականատեր Էդ Բերներսը վաճառելիս է եղել այդ աղանդերը 5 ցենտով և միայն կիրակի օրերին: Պաղպաղակը մատուցվում է ինչպես բաժակներով, պնակներով, այնպես էլ քաշով: Եվրոպայում, 19-րդ դարի վերջին, պաղպաղակ սկսել են  մանրածախ վաճառել թղթե և ստվարաթղթե բաժակների մեջ: Իտալացի էմիգրանտ Իտալիո Մարկոնին 1896 թվականին հորինել է առաջին պաղպաղակի վաֆլե կոնը և այն ներկայացրել Նյու Յորքի հանրությանը: 1903 թվականին նա արտոնագրել է իր այդ  գյուտը:

Իսկ 1919 թվականին պաղպաղակի պատմության մեջ նոր ապրանքատեսակ է  հայտնվել շնորհիվ ամերիկացի Քրիստիան Նելսոնի, որը առաջինն է մշակել էսկիմո պաղպաղակի բաղադրատոմսը: Այդ աղանդերը կոչվել է «Էսկիմո-պայ» (Էսկիմոսի կարկանդակ): Էսկիմոն պաղպաղակ է  շոկոլադով ծածկված: Քրիստիան Նելսոնի գյուտը արտոնագրվել է 1922 թվականին, և միայն 1934 թվականին է էսկիմո պաղպաղակը ստացել իր ժամանակակից պաղպաղակի տեսքը, այսինքն դրվել է փայտիկի վրա:

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular