ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2024 թ. մինչև օգոստոս ամսվա տվյալներով՝ արձանագրվել է 26 պայթյուն, զոհվել է 8, տուժել՝ 27 քաղաքացի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ներկայացրել է գազի պայթյուններից խուսափելու անհրաժեշտ քայլերը։ Գազի պայթյուններից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել անվտանգության կանոններին․

Բնական և հեղուկ գազի սխալ շահագործման դեպքում կարող է պայթյունավտանգ իրավիճակ առաջանալ։ Պայթյուններից և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է գազի սարքավորումները և գազաբալոնները շահագործելիս պահպանել տեխնոլոգիական նորմատիվները: Դրանք պետք է պահել պատշաճ վիճակում, պարբերաբար ստուգել աշխատանքը։

Մասնագետների կարծիքով՝ պայթյունների և հրդեհների ճնշող մասը մարդկանց անուշադրության և անփութության հետևանքով են։

«Շահագործվող գազաբալոնները պետք է ժամանակին փորձարկվեն: Պետք է դաջվածք արվի բալոնի վրա, թե որքան ժամանակ է այն ենթակա շահագործման։ Եթե ճիշտ պահպանվեն հրդեհային անվտանգության կանոնները, ապա հրդեհներ գրեթե չեն լինի»,- ասում է փրկարարական ուժերի վարչության Կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի պետ, գնդապետ Մանվել Ավետիսյանը:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2023 թ. արձանագրվել է 39 պայթյուն, զոհվել է՝ 4, տուժել՝ 51 քաղաքացի, իսկ 2024 թ. մինչև օգոստոս ամսվա տվյալներով՝ արձանագրվել է 26 պայթյուն, զոհվել է՝ 8, տուժել՝ 27 քաղաքացի։ Ըստ կառավարության որոշման՝ մեքենաների գազաբալոնները պետք է անցնեն փորձարկում և գազալցակայաններում սպասարկվելու համար ունենան շահագործման թույլտվույթուն։ Գազաբալոնից բացի վնասվածքներ կարող են ունենալ նաև ռետինե խողովակները։ Մեքենաների վրա գազի բալոն տեղադրելիս հաճախ չեն պահպանվում շահագործման կանոնները, ինչի արդյունքում ոչ միայն կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել, այլև գազի գերածախս լինել։

Անհրաժեշտ է հստակ պահպանել գազաբալոնների և սարքավորումների շահագործման անվտանգության մի քանի պարզ կանոն: Միացման հանգույցները պետք է պարբերաբար ստուգել փրփուրի միջոցով։ Մեքենայում գազի հոտ զգալու դեպքում պետք է անմիջապես դիմել մասնագետի։ Գազի բալոնները պետք է տեղադրվեն արևի ուղղակի ճառագայթներից պահպանված, օդափոխություն ունեցող սենյակում։

Եթե հրդեհի տարածումը հասնում է գազաբալոնին, անհրաժեշտ է անմիջապես անջատել գազօջախից և տեղափոխել անվտանգ տարածք՝ զանգահարելով 911։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular