ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորում բախվել են շտապօգնության մեքենան, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ բժիշկը, բուժքույրը, բուժառուն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 21:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորյան - Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության, «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը և շտապօգնության ավտոմեքենայում գտնվող՝ «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղափոխվող բուժառուն, ինչպես նաև «Ford Transit»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular