ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերքաբեր-Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից шդրբեջшնական հենակետը հետ է քաշվել․ վարչական ղեկավար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բերքաբեր-Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից շուրջ մեկ ամիս առաջ ադրբեջանական հենակետը հետ է քաշվել։

Այս մասին «Ազատության»-ը հայտնեց Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը։

«Նրանք հեռացել են վաղուց՝ հուլիսի սկզբներին, եթե չեմ սխալվում: Էն հատվածում, որը իրենց դիրքն էր նախկինում, իրենք էդ դիրքից դուրս են եկել, հիմա մեր սահմանապահն է էդտեղ ծառայություն իրականացնում», - ասաց Տիգրան Հարությունյանը:

Ավելի քան 30 տարի ադրբեջանական կողմն իր հսկողության տակ է պահում Բերքաբերի հողը ջրամբարի ափից մինչև Փայտասարի գագաթ՝ շուրջ 900 հեկտար հայկական տարածք։ Սահմանազատման այս գործընթացում, սակայն, որոշում կայացվեց այդ հատվածը չսահմանազատել։

Կառավարությունը հրապարակեց քարտեզ՝ մանուշակագույնով ընդգծելով, թե որ տեղանքն են ճշգրտում այս փուլում։ Այդ ընդգծված հատվածում էր մնացել չհեռացող ադրբեջանական դիրքը։ «Կարճ, բայց ողջամիտ ժամկետում» պիտի հայկական ու ադրբեջանական զինված ուժերը հետ քաշվեին և տեղը զիջեին սահմանապահներին. այս տարածքի ադրբեջանցիները հեռացան վերջերս։

Այսօր Բերքաբերում պայթյունների ձայներ էին:

«Այսօր միներ [ականներ՝ ռուսերեն] են պայթեցնում՝ Ղըզըլհաջիլիի սահմանազատած մասերում», -  ասաց Բերքաբեր համայնքի բնակիչ Ռադիկ Զարգարյանը:

Պայթյունի ձայները ջրամբարի աջ կողմից են, բնակիչները ենթադրում են՝ հայկական կողմն ականազերծում է այն տարածքները, որտեղից հեռացել է ադրբեջանական զինուժը ։ Վարչական ղեկավարը հաստատում է. - «Մի պոստից են դուրս եկել, բայց էդ արանքը բավականին հատված է, որը մաքրվում է այս պահին»:

Պաշտպանության նապարարությունն այսօր տեղեկացրել է՝ կեսօրին Բերքաբեր ու Կիրանց գյուղերի մոտ պայթեցման աշխատանքներ են կատարելու՝ 10 պայթյուն երկու ժամում։ Բնակիչներին խնդրել են խուճապի չմատնվել։

Գերատեսչությունից չեն մանրամասնել՝ ականազերծմա՞ն, թե՞ ինժեներական աշխատանքների նպատակով են պայթեցումներ անում։

Կիրանցից «Ազատություն»-ը տեղեկացավ, որ ի տարբերություն Բերքաբերի՝ այստեղ պայթեցումները կարծես թե ինժեներական աշխատանքների համար են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular