Ո՛չ ծնողներ ուներ, ո՛չ էլ ամուսնացած էր․ մանրամասներ՝ Աշնակում տեղի ունեցած ինքնասպանությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 6-ին ժամը 23։19-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել «Թալինի» Բ/Կ-ից, որ կանչով մեկնել են Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկը, որտեղ 1971թ.ծնված տան բնակիչը հրազենով ինքնասպանություն է գործել:
Oragir.News-ը կապ հաստատեց Աշնակ գյուղի վարչական ղեկավար Սասուն Դավթյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ինքնասպան եղած քաղաքացուն որպես գյուղացի ճանաչել է․
«Մի եղբայր ունի, բայց մենակ էր ապրում, ո՛չ ծնողներ ուներ, ո՛չ էլ ամուսանացած էր»,-հայտնեց վարչական ղեկավարը։
Նրա խոսքով՝ դեպքի հանգամանքերը դեռ պարզվում են, այլ մանրամասների չի տիրապետում։
Հիշեցնենք, որ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 22.30-ի սահմաններում տան բակում որսորդական մեկ փողանի հրազենով գլխին կրակելու միջոցով ինքնասպան է եղել: